Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յարոսլավ Մկրտչի Պողոսյան (մայիսի 9, 1930(1930-05-09)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 2000), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտորր (1976), պրոֆեսոր (1981ԽՄԿԿ անդամ 1982 թվականից։

Յարոսլավ Պողոսյան
Ծնվել էմայիսի 9, 1930(1930-05-09)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է2000
ԳերեզմանԳյումրի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական ԳՀԻ[1], Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1955)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1955)։ Աշխատել է Մոսկվայի մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական ԳՀԻ-ում (1955-1958), Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում (1959-1965), Երևանի համալսարանում (1967-1981

Աշխատանքները վերաբերում են մագնիսական երևույթների ֆիզիկային՝ բարակ թաղանթների մագնիսական նուրբ կառուցվածքի էլեկտրոնամանրադիտակային հետազոտությանը, դոմենային սահմանների սողքի, այսպես կոչված, «որդանման» և «շքերթային» շարժման երեույթների ուսումնասիրմանը, էլեկտրոնային հաշվողական սարքերի ինֆորմացիայի սկզբունքորեն նոր կուտակիչների ստեղծմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 371—372.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371