Յարլսբերգ (պանիր)
Յարլսբերգ (անգլ.՝ Jarlsberg, /ˈjɑrlzbərɡ/), նորվեգական կիսակարծր պանիր, որը ստացվում է կովի պաստերիզացված կաթից։ Ստացման համար օգտագործվում է ռենինի խմորիչ։ Այն ունի քաղցրավուն կծու համ և խոշոր աչքեր։
Յարլսբերգ | |
---|---|
Տեսակ | pressed cooked cheese? և պանիր այծի կաթից |
Առաջացման երկիր | Նորվեգիա |
Տարածաշրջան | Նորվեգիա և Իռլանդիա[1] |
Արտադրող | Tine? |
Կաթ | կովի կաթ |
Անունով | Jarlsberg Manor? |
Jarlsberg (cheese) Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՅարլսբերգ պանիրն ունի դեղին կեղև։ Կտրելուց ամբողջ պանրի գույնը կրկին միատարր դեղին է։ Ունի փափուկ, սերուցքային, և քաղցրավուն համ։ Այս պանիրը հրաշալի է նաև տարբեր ուտեստներ պատրաստելու համար։ Jarlsberg Special Reserve պանիրը արտադրվում է սահմանափակ քանակությամբ։ Սա հին պանիր է հանդիսանում, որի տարիքը շուրջ մեկ տարի է[2]։
Պատմություն
խմբագրելՅարլսբերգ պանրատեսակը ունի նմանություններ էմենտալի և այլ շվեյցարական ծակոտկեն պանիրների հետ։ 1830 թվականին շվեյցարացի պանրագործները եկան Նորվեգիա, որպեսզի նորվեգացի կաթնագործներին ուսուցանեն պատրաստել դասական շվեյցարական կծու, քաղցր և ծակոտկեն պանրի պատրաստման եղանակները։ Այդպիսի պանիրը դարձավ բավականին հանրաճանաչ և մի քանի տարի շարունակ բավականին լավ վաճառվեց Նորվեգիայում։ Բայց հետո ինչ-ինչ պատճառներով անհետացավ շուկաներից։ 1950-ական թվականներին Նորվեգիայի գյուղատնտեսության համալսարանի գիտնականները ձեռնամուխ եղան վերականգնելու այդ պանրի արտադրությունը։ 1956 թվականին պանիրը սկսեցին վաճառել Նորվեգիայում, իսկ 1961 թվականից արդեն սկսվեց պանրի արտահանումը։ Յարլսբերգ անվանումը պանրին տրվել է ի պատիվ այն քաղաքի, որտեղ առաջին անգամ արտադրել են այս տարատեսակը[3]։
Ներկայումս յարլսբերգ պանրատեսակը ունի իր կարևորագույն և մեծ տեղը նորվեգական տնտեսության արտահանման ծավալներում[4]։ Պանիրը բավականին հայտնի է նաև ԱՄՆ-ում. այստեղ այն նաև արտադրում են ըստ նորվեգական համապատասխան լիցենզիայի։ Եվրոպական շուկայում նույնպես տարածված է այս պանրատեսակը։
Պատրաստում
խմբագրելՅարլսբերգը պատրաստում են կովի պաստերիզացված կաթից, որի մեջ ավելացնում են խմորիչ և հատուկ կաթնաթթվային նյութ։ Որից հետո կաթը վերածվում է շիճուկով կաթնաշոռի։ Կաթնաշոռը տեղադրվում է պանրի համար նախատեսված կաղապարների մեջ և մամլիչի տակ դրվում։ Հետո աղ են ավելացնում և թողնում մեկից տասնհինգ ամիս։
Երիտասարդ յարլսբերգը շուկա է հանվում պատրաստելու պահից երկուսից երեք ամիս անց։ Այն ունի հաճելի և թեթև կծվային համ՝ կիտրոնի կեղևի բուրմունքով։ Առավել հին յարլսբերգը ունի ավելի սուր և հարուստ համ և վաճառվում է «Jarlsberg Special Reserve» մակնիշի ներքո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.dagbladet.no/mat/den-ene-er-ikke-laget-med-norsk-melk---merkelig-at-de-smaker-sa-forskjellig/67556322 (норв.)
- ↑ cheese.com Կայք
- ↑ wisegeek.com Կայք
- ↑ «jarlsberg.com Կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նորվեգական ֆերմերների TINE կայք
- Jarlsberg Cheese History and Development (Roger K. Abrahamsen, Odd Byre, Kjell Steinsholt and Arne Henrik Strand. Translation by Judith A. Narvhus, Dairy Institute at the Agricultural University of Norway) ubm.no կայքում Արխիվացված 2011-07-28 Wayback Machine