Յան Կարե Հանվոլդ (նորվ․՝ Jan Kåre Hanvold, ծնվել է 1951 թվականի ապրիլի 29-ին), նորվեգացի հեռուստաավետարանչական հովիվ։ Հենվոլդը քրիստոնեական Visjon Norge հեռուստաընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, որը տարածվում է ամբողջ Սկանդինավիայում։

Յան Հանվոլդ
Ծնվել էապրիլի 29, 1951(1951-04-29)[1] (73 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունպաստոր, քարոզիչ և գործարար
ԱմուսինInger Karin Johnstad Hanvold?

Բիզնես

խմբագրել

Հենվոլդը որպես գործարարի կասկածելի համբավ ունիև նրա ռեզյումեն ներառում է մի շարք սնանկացումներ և բանտարկություն[2][3][4][5][6]։ Նրան քննադատել են իր կրոնական մեդիա նախագծերի միջոցով անպարկեշտ գումարներ հավաքելու համար[7][8][9]։ 2016 թվականին Նորվեգիայի պետական ՆՀԸ հեռուստաընկերությունը գնահատել է, որ նրա մեդիա նախագծերը 15 տարվա ընթացքում հավաքել են ավելի քան մեկ միլիարդ կրոն[10]։ Այս նախագծերի ուսումնասիրությունը պարզել է, որ բարեգործության համար նրա հավաքած միջոցները քիչ են ծախսվում այն նպատակների վրա, որոնց համար դրանք հավաքվում են[6][11][12]։ 2010 թվականին Հանվոլդը մեղադրել է նորվեգացի ֆունդամենտալիստ քրիստոնյաներին յուրացման մեջ՝ պնդելով, որ իրենց եկամտի մեկ տասներորդից պակասը որպես տասանորդ նվիրաբերելով քրիստոնեական կազմակերպություններին, այս խումբը Աստծուց տարեկան 8 միլիարդ կրոն է գողանում[13]։ 2010 թվականին Հենվոլդը, ըստ պաշտոնական հարկային տվյալների, ավելի շատ գումար է վաստակել, քան նորվեգական քրիստոնեական կազմակերպություններում աշխատող բոլոր մարդիկ[14]։

Հայացքներ

խմբագրել

Հենվոլդը հայտարարել է, որ աղոթում է Նորվեգիայի կոալիցիոն կառավարության ձախողման համար 2005 թվականին[15]։

Հանվոլդը քննադատել է նորվեգացի արքայադուստր Մարթա Լուիզայի ծրագրերը` բացելու մասնավոր դպրոց, որը հայտնի է որպես Astarte Education, որը սովորեցնում է ուսանողներին ինչպես հաղորդակցվել հրեշտակների հետ։ Հենվոլդը մեղադրել է արքայադստերը «հայհոյության» մեջ և ասել, որ նա «դժոխքի առաքիչ է»[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Slik ble Jan Hanvold Norges mest kontroversielle TV-predikant (норв.)(untranslated): (untranslated), 2020.
  2. NRK: Undersøker pengerot (downloaded September 28, 2008)
  3. Vårt land: Få stiller spørsmål(չաշխատող հղում) (downloaded 28 September 2008)
  4. Vårt land: Tilsyn truer med å kaste Hanvold(չաշխատող հղում) (downloaded 28 September 2008)
  5. Vårt land: Spør om Visjons eiendomskjøp(չաշխատող հղում) (downloaded 28 September 2008)
  6. 6,0 6,1 Hegnar Online: Predikant Jan Hanvold er på farten igjen som pengeinnsampler Արխիվացված 2011-02-17 Wayback Machine (downloaded 28 September 2008)
  7. Vårt land: Samlet inn 175 millioner på ni år(չաշխատող հղում) (downloaded 28 September 2008)
  8. E24: Betal penger, bli velsignet (downloaded 28 September 2008)
  9. Vårt land: Ber om millioner, lover velsignelse(չաշխատող հղում)(downloaded 28 September 2008)
  10. NRK: Pengepredikanten (downloaded 25 October 2016)
  11. Bygdeposten: Kjøper eiendom for nødhjelpspenger (downloaded 28 September 2008)
  12. Vårt land: Ber Hanvold dokumentere mer(չաշխատող հղում) (downloaded 28 September 2008)
  13. Vårt land: - Kristenfolket underslår 8 milliarder i året Արխիվացված 2013-01-12 archive.today (downloaded 10 July 2012)
  14. Dagen: Hanvold tjener best i Kristen-Norge Արխիվացված 2012-03-30 Wayback Machine (lesedato 23. oktober 2011)
  15. Praying for Cabinet crisis, Aftenposten, December 2, 2005.
  16. Norwegian Princess Märtha's new Course Offereing: Communicating with Angels 101, cgh, Spiegel online, August 14, 2007.