Յան Կունեն (ֆր.՝ an KounenJ, մայիսի 2, 1964(1964-05-02)[1], Ուտրեխտ, Նիդերլանդներ[2]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան, պրոդյուսեր, քլիփմեյքեր։

Յան Կունեն
ֆր.՝ Jan Kounen
Ծնվել էմայիսի 2, 1964(1964-05-02)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՈւտրեխտ, Նիդերլանդներ[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  Ֆրանսիա
Մասնագիտացումդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ
IMDbID ID 0468007
jankounen.com

Կենսագրություն

խմբագրել

Ավարտելով Նիսի դեկորատիվ արվեստի դպրոցը, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժները, որպես օպերատորի օգնական և ռեժիսոր աշխատել է մի շարք տեսաֆիլմերի և վավերագրական ժապավենների վրա[3]։ 1989-ին ուշադրություն է գրավել «Ժիզել Կերոզեն» ֆիլմով, որն Ավորիազի ֆանտաստիկ կինոյի փառատոնում Մեծ մրցանակի է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ։ 1990-ականների սկզբին արդյունավետորեն աշխատել է գովազդի ոլորտում և նկարահանել մեծ ճանաչում գտած ևս երկու կարճամետրաժ` «Vibroboy»-ը և «Վերջին Կարմիր գլխարկը»` Էմանյուել Բեարի մասնակցությամբ։

1996-ին ասպարեզ է հանել իր առաջին խաղարկային ֆիլմը` յուրահատուկ ու դաժան «Դոբերմանը»` Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ[4]։ Ապա ճանապարհորդել է Մեքսիկայում և Պերուում` խորանալով այս երկրների տեղական մշակույթի մեջ։ 2004-ին վերադարձել է մեծ էկրան «Բլուբերի» պսիխոդելիկ վեսթերնով, որը Ժան-Միշել Շառլյեի և Ժան Մոբյուս Ժիրոյի հայտնի կոմիքսի էկրանացումն է` դարձյալ Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ։ Կենտրոնական Ամերիկայի ավանդական բժշկության ուսումնասիրությունը նույն տարի շարունակել է «Այլ աշխարհներ» վավերագրական ֆիլմով։ Այնուհետև մուտք է գործել մի նոր աշխարհ իր «99 ֆրանկ» կատակերգությամբ, որը կծու երգիծանք է գովազդի աշխարհի մասին, ըստ Ֆրեդերիկ Բեգբեդերի բեսթսելերի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130556904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. AlloCine. «Jan Kounen». AlloCiné (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  4. Dobermann (1997) (անգլերեն), Վերցված է 2020-07-19-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կունեն» հոդվածին։