Յան Կալինչակ (սլովակ.՝ Ján Kalinčiak, օգոստոսի 10, 1822(1822-08-10)[1][2][3][…], Մարտին, Ժիլինայի շրջան - հունիսի 16, 1871(1871-06-16)[1][2][3][…], Մարտին, Ժիլինայի շրջան[4][5]), սլովակ գրող, բանաստեղծ, գրաքննադատ, մանկավարժ։ Սլովակիայի գրականության մեջ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից է։ Յան Կալինչակը նաև տեսաբան է, ով փորձել է ձևակերպել գրական ռոմանտիզմի գեղագիտական սկզբունքները։

Յան Կալինչակ
սլովակ.՝ Ján Kalinčiak
Ծնվել էօգոստոսի 10, 1822(1822-08-10)[1][2][3][…]
ԾննդավայրՄարտին, Ժիլինայի շրջան
Վախճանվել էհունիսի 16, 1871(1871-06-16)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՄարտին, Ժիլինայի շրջան[4][5]
ԳերեզմանNational Cemetery in Martin
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, մանկավարժ, գրական քննադատ, արձակագիր, ուսուցիչ, cultural worker և լրագրող
Լեզուսլովակերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
Изображение автографа
 Ján Kalinčiak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Յան Կոլինչակի կիսանդրին իր ծննդավայրում

Յան Կալինչակը ծնվել է 1822 թվականի օգոստոսի 10-ին Գորնե-Զատուրչե գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Սովորել է Բրատիսլավայում ու Գալլ-Վիտենբերգի համալսարանում։

1846 թվականից Մոդրա քաղաքի գիմնազիայում աշխատել է որպես փիլիսոփայության ուսուցիչ, այնուհետև դարձել է գիմնազիայի տնօրեն։ 1858 թվականից մինչ 1869 թվականը աշխատել է Ցեշինում, որտեղ մտերմացել է Միխալ Գոջայի հետ, ով «Matica slovenská» ազգային մշակութային-լուսավորական միության հիմնադիրն է։

Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Մարտին քաղաք, որտեղ խմբագրել է «Orol» ամենամսյա լրագիրը։

Յան Կալինչակը մահացել է 1871 թվականի հունիսի 16-ի Մարտին քաղաքում։ Թաղված է Մարտինի Ժողովրդական գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

Յան Կալինչակի տպագրված առաջին ստեղծագործությունները չափածո էին, սակայն նա առավել հայտնի ՝ որպես Սլովակիայի ռոմանտիզմի ականավոր վարպետ։ Հարել է Լյուդովիտ Շտուրի ռոմանտիկական դպրոցին։

Յան Կալինչակը հեղինակել է պատմական թեմատիկայով ստեղծագործություններ, պատմվածքներ ու վիպակներ, որոնցում պատկերված է մանր կալվածատեր ազնվականների կյանքը։

Պատմական թեմատիկայով գրքերում («Միլկոյի շիրիմը», 1845—1846 և այլն), «Լիպտովի կոմսը» (1852) վեպում արտացոլված են ազգային-ազատագրական պայքարի գաղափարները։ Դուրս գալով ռոմանտիզմի սահմաններից՝ գրողը «Ընտրություններ» (1860) գրքում ճշմարտացի, ռեալիստական տեսանկյունից պատկերել է մանր կալվածատեր ազնվականության կենցաղն ու բարքերը (վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, 1957)։

Ընտրյալ երկեր խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Králův stůl (1842),
  • Bojovník, báseň, která zľidověla (1846),
  • Krakoviaky,
  • Márii od Jána,
  • Pozdravenie (1847),
  • Rada,
  • Moja mladosť,
  • Smutný pohrab

Արձակ խմբագրել

  • Bozkovci (1842),
  • Milkov hrob,
  • Bratova ruka (1845),
  • Púť lásky,
  • Mládenec slovenský,
  • Svätý Duch,
  • Reštavrácia (1860),
  • Orava (1870)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կալինչակ» հոդվածին։