Յան Գոնսալես (ֆր.՝ Yann Gonzalez, հունվարի 1, 1977(1977-01-01), Նիս), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրադյուսեր։

Յան Գոնսալես
Ծնվել էհունվարի 1, 1977(1977-01-01) (47 տարեկան)
ԾննդավայրՆիս
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
ԱնդամությունCollectif 50/50?[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1977 թվականի մարտի 2-ին Նիցցայում[2]։

Երկու տարի բանասիրություն է ուսումնասիրել Նիցայի համալսարանում, ապա կինոյի արվեստ է յուրացրել Փարիզում։ Իր կարիերան սկսել է որպես լրագրող[3]։

2006-2012 թվականներին նկարահանել է 6 կարճամետրաժ ֆիլմ (դրանցից առաջինը «By the Kiss»-ն է, որը 2006 թվականին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ «Ռեժիսորի կիսամյակում»), նրա առաջին լիամետրաժ «Les Rencontres d’après minuit» («Հանդիպումներ կեսգիշերից հետո») ժապավենը ներկայացվել է Կաննի 2013 կինոփառատոնի «Քննադատների շաբաթին»։

«Հանդիպումներ կեսգիշերից հետո» ֆիլմի երաժշտությունը ձայնագրել է M83 խումբը, որը ղեկավարում է Գոնսալեսի հարազատ եղբայրը՝ Էնթոնին[4]։

2008-2009 թվականներին գրել է «Écrire pour un chanteur» («Գրել մեկ երգչի համար») սերիալի մի քանի էպիզոդների սցենարը։

Գոնսալեսի երկրորդ՝ «Դանակ սրտում», լիամետրաժ ֆիլմը ընտրվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում[5]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 2006՝ Համբույրով / By the Kiss (կարճամետրաժ)
  • 2007՝ Անտրակտ / Entracte (կարճամետրաժ)
  • 2008՝ Թոռնիկներ, ես ձեզ ատում եմ / Je vous hais petites filles (կարճամետրաժ)
  • 2009՝ Սև աստղեր (Երեք երկնային մարմին) / Les Astres Noirs (Three Celestial Bodies) (կարճամետրաժ)
  • 2012՝ Մենք այլևս մենակ չենք լինի / Nous ne serons plus jamais seuls (կարճամետրաժ)
  • 2012՝ Իմ երազանքի երկիրը / Land of my dreams (կարճամետրաժ)
  • 2013՝ Հանդիպում կեսգիշերից հետո/ fr:Les Rencontres d'après minuit
  • 2017՝ Կղզիներ / Les Îles (կարճամետրաժ)
  • 2018՝ Դանակ սրտում / fr:Un couteau dans le cœur

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://collectif5050.com/les-signataires
  2. «Yann Gonzalez» (ֆրանսերեն). Semaine de la critique. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Quatre choses à savoir sur Yann Gonzalez, le réalisateur azuréen en lice pour la Palme d'or» (ֆրանսերեն). Nice matin. 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. Kristen Zwicker (2016 թ․ մայիսի 4). «M83 Talks Nostalgic New LP: 'These Sounds Are My Time Machine'». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  5. Peter Debruge and Elsa Keslassy (2018 թ․ ապրիլի 12). «Cannes Lineup Includes New Films From Spike Lee, Jean-Luc Godard». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել