Յան Անվելտ
Անվելտ Յան Յանովիչ (կեղծանունը՝ Էսսաարե Աադու, ապրիլի 18, 1884[1], Վիլյանդիմաա, Էստոնիա - դեկտեմբերի 11, 1937[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Էստոնիայի կոմկուսի ղեկավարներից, հրապարակախոս, գրող։ Կոմկուսի անդամ 1907 թվականից։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում և Էստոնիայում։ Նարվայում լույս ընծայվող բոլշևիկյան «Կիյր» («Ճառագայթ») թերթի կազմակերպիչներից և խմբագիրներից (1912—1914)։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է Նարվայի խորհրդի և ժամանակավոր հեղկոմի նախագահ։ 1918 թվականի նոյեմբերից Էստոնիայի Խորհրդային Հանրապետության (Էստլանդիայի աշխատանքային կոմունայի) ժողկոմխորհի նախագահ։ 1921–1925 թվականներին գտնվել է ընդհատակում, բուրժուական էստոնիայում։ 1925 թվականին եկել է ԽՍՀՄ։ 1935 թվականից՝ Կոմինտերնի Ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ և պատասխանատու քարտուղար։ Անվելտը գրել է պատմության, էկոնոմիկայի, քաղաքականության վերաբերյալ գործեր, գեղարվեստական երկեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Յան Անվելտ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1884[1] |
Ծննդավայր | Վիլյանդիմաա, Էստոնիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1937[2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Alma Ostra-Oinas? |
Զավակներ | Jaan Anvelt Jr.? |
Jaan Anvelt Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1031783318 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Анвельт Ян Янович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://web.archive.org/web/20160913062105/http://entsyklopeedia.ee/artikkel/anvelt_jaan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Անվելտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 438)։ |