Յանն Էրիկ Ռանդա Բահեզրե դե Լանլայ (նորվ.՝ Yann-Erik Randa Bahezre de Lanlay; ծնվել է 1992 թվականի մայիսի 14-ին Ստավանգերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Ռուսենբորգ» ակումբի և Նորվեգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան։

Յանն Էրիկ դե Լանլայ
Yann-Erik Randa Bahezre de Lanlay
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յանն Էրիկ Ռանդա Բահեղրե դե Լանլայ
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
{{{2}}} Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1992(1992-05-14)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ստավանգեր, Նորվեգիա
Հասակ 180
Քաշ 73
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Ռուսենբորգ
Համար 19
Պատանեկան կարիերա
2007—2009 Նորվեգիա Վիկինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Նորվեգիա Վիկինգ 127 (14)
2015—ն.ժ. Նորվեգիա Ռուսենբուրգ 29 (5)
Ազգային հավաքական
2011—2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 10 (1)
2013—ն.ժ. Նորվեգիա Նորվեգիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Յանն Էրիկը համարվում է «Վիկինգ» ֆուտբոլային ակումբի սան։ 2010 թվականի հոկտեմբերի 17-ին «Օդդա»-յի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Տիպպելիգայում[3]։ 2011 թվականի հուլիսի 31-ին «Ֆրեդրիկստադ»-ի դեմ արտագնա խաղում Լանլայը խփեց իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[4]։

2015 թվականի հուլիսի 17-ին «Վիկինգ» և «Ռուսենբորգ» ակումբները համաձայնության եկան Լանլայի տրանսֆերի շուրջ։ Նոր ակումբում Յանն Էրիկը պետք է խաղար «19» համարի ներքո։ Օգոստոսի 2-ին «Սարպսբորգ 08»-ի դեմ խաղում Լանլայը նշեց իր դեբյուտը նոր թիմի կազմում[5]։ Սեպտեմբերի 27-ին իր նախկին թիմի` «Վիկինգ»-ի դեմ արտագնա խաղում նա խփեց իր առաջին գոլը «Ռուսենբորգ»-ի կազմում[6]։ Ակումբի կազմում Էրիկը կրկնակի անգամ դարձել է առաջնության չեմպիոն։

Միջազգային կարիերա խմբագրել

Յանն Էրիկի հայրը եղել է ֆրանսիացի, մայրը` նորվեգացի, դրա համար էլ Լանլայը կարող էր հանդես գալ կամ Ֆրանսիայի հավաքականում, կամ էլ Նորվեգիայի հավաքականում։ Լանլայը ընտրեց Նորվեգիայի հավաքականը և նրա կազմում հանդես եկավ տարբեր տարիքայինների խմբերում։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՀ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Յանն Էրիկը նշեց իր դեբյուտը Նորվեգիայի հավաքականի կազմում[7]։ 2014 թվականի հունվարի 15-ին Մոլդովայի հավաքականի դեմ արտագնա խաղում նա խփեց իր առաջին գոլը Նորվեգիայի հավաքականի կազմում[8]։

2013 թվականի հունիսին Լանլայը հայտավորված էր Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում, որպեսզի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Իսրայելում։ Մրցաշարում նա մասնակցեց Իսրայելի երիտասարդական հավաքականի[9] և Իտալիայի դեմ արտագնա խաղերին[10]։

Գոլերը Նորվեգիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 2014 թվականի հունվարի 15 Մուհամմեդ բին Զայեդ Ստադիում, Աբու Դաբի, ԱՄԷ Կաղապար:Դրոշավորում/Մոլդավա Մոլդովա 1:2 1:2 Ընկերական խաղ

Պարգևներ խմբագրել

Ակումբային

  «Ռուսենբորգ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. «Одд VS. Викинг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 17-11-2010.
  4. «Викинг VS. Фредрикстад 2:0» (ռուսերեն). soccerway.com. 31-07-2011.
  5. «Русенборг VS. Сарпсборг 08 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—02.
  6. «Русенборг VS. Викинг 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—09—27.
  7. «ЮАР VS. Норвегия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 08-01-2013.
  8. «Молдавия VS. Норвегия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014—01—15.
  9. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 05-06-2013.
  10. «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 11-06-2013.

Արտաքին հղումներ խմբագրել