Յանկո Ալեքսի
Յանկո Ալեքսի (սլովակ.՝ Janko Alexy, հունվարի 25, 1894[1][2], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 22, 1970[2], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ և չեխ նկարիչ, գրող, հրապարակախոս, լրագրող։ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ, Սլովակիայի գոբելենի դպրոցի հիմնադիր[6]։
Յանկո Ալեքսի սլովակ.՝ Janko Alexy | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1894[1][2] |
Ծննդավայր | Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1970[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2] |
Գերեզման | Slávičie údolie cemetery[3] |
Կրթություն | Պրահայի գեղարվեստի ակադեմիա (1925)[2] |
Մասնագիտություն | գրող, նկարիչ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
Janko Alexy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվելէ թամբագործի բազմազավակ ընտանիքում։ 1919 թվականից սովորել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում՝ խորվաթ նկարիչ Վլախո Բուկովացի ղեկավարությամբ։ 1920 թվականին 6 ամսվա կրթաթոշակ է ստացել և ուսումը շարունակել Փարիզում։ Որպես նկարչության ուսուցիչ ուսումը շարունակել է Բրատիսլավայի գիմնազիայում։ 1927 թվականից ամբողջովին նվիրվել է ստեղծագործական գործունեությանը։ 1930 թվականին հաստատվել է Մարտինում, ապրել է Փեշթյան քաղաքում, 1937 թվականին վերադարձել է Բրատիսլավա։
Ակտիվորեն մասնակցել է գեղարվեստական կյանքին, քարոզել է Սլովակիայի նոր արվեստը, նպաստել է Փեշթյան նկարիչների 1932 գաղթօջախի կազմակերպմանը, զբաղվել դեկորատիվ-կիրառական և մոնումենտալ արվեստով[7]։
Նրա վրձնին է պատկանում Սլովակիայի ժողովրդական արվեստի, լեգենդների և բնապատկերների ոգեշնչմամբ ստեղծված մոտ 1300 յուղաներկ։ 1950- ականներին իրականացրել մի շարք նախագծեր ճարտարապետության և գոբելենների ոլորտում։ Կարևոր դեր է խաղացել 1956 թվականին վերակառուցված Բրատիսլավայի ամրոցի շինարարական աշխատանքներին։
Եղել է Սլովակիայի ժամանակակից արվեստի հիմնադիրներից և երկրի մշակութային կյանքի կազմակերպիչներից մեկը։
Բազմաթիվ վեպերի, հուշագրությունների և Սլովակիայի արվեստի պատմության համար կարևոր՝ «Սլովակ նկարիչների ճակատագրերը» (1948) աշխատության հեղինակ է։
Ընտրյալ աշխատություններ
խմբագրել- 1924 -Jarmilka
- 1928 -Grétka (պատմվածքների հավաքածու)
- 1930-Veľká noc (պատմվածքների հավաքածու)
- 1932 -Na voľnej vôľuške
- 1935-Hurá
- 1936-Už je chlap na nohách
- 1940- Zlaté dno
- 1942-Dom horí
- 1946-Zabudnutý svet (Ընտրյալ արձակ)
- 1948-Osudy slovenských výtvarníkov
- 1949-Profesor Klopačka
- 1956-Život nie je majáles
- 1956-Ondrejko
- 1957-Ovocie dozrieva
- 1970-Tam ožila sláva
Հուշապատում
խմբագրել1994 թվականին Յանկո Ալեքսի ծննդյան 100-ամյակի առթիվ Սլովակիայում թողարկվել է հոբելյանական մետաղադրամ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Encyklopédia Slovenska (словацк.) — Bratislava: VEDA, vydavateľstvo Slovenskej akadémie vied. — Vol. 1. — P. 39.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 Encyklopédia Slovenska (словацк.) — Bratislava: VEDA, vydavateľstvo Slovenskej akadémie vied. — Vol. 1. — P. 40.
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ «Известные люди умершие в день 22 сентября». ritual.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Алекси, Янко (Janko Alexy) что это? Информация | Что это?». Что это (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «монеты Словакии купить по выгодной цене». coins-mos.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկո Ալեքսի» հոդվածին։ |