Յանկելևիչի տուն (Տագանրոգ)

Յանկելևիչի տուն (ռուս.՝ Дом Янкелевича), երկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (հրաման թիվ 124, 31.12.2002)։

Յանկելևիչի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Յանկելևիչի տուն

Հասցեն` ք. Տագանրոգ, Պետրոսի փողոց, տուն 32։

Պատմություն

խմբագրել

Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 32 հասցեի տունը գտնվում է Նեկրասովի նրբանցքի խաչմերուկում։ Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին քառորդում։ Դա եղել է ոչ մեծ, երկար, աղյուսե մեկհարկանի տուն, որը գնահատվել է մոտ 400 ռուբլի։

19-րդ դարի վերջին քառորդի վերջում տունն ուներ երեք այրիացած սեփականատեր` ավագ խորհրդականի այրի Ալեքսանդրա Գիրեն, կոլեգիական խորհրդականի այրի Եկատերինա Օբիդեննայան և գեներալ-մայորի այրի Ռինդինան։ Բոլոր երեք այրիները ազգակցական կապերով կապված էին ռուս քանդակագործ-մոնումենտալիստ Իվան Պետրովիչ Մարտոսի եղբորորդու հետ։

Տան սեփականատերն էր առևտրային դատարանի նախագահ Մարտոսը։ Տանը կից կար մեծ պարտեզ։ Այնտեղ տանտիրուհիները ծաղիկներ էին աճեցնում և խնամում։ Պարտեզի դռնակը դուրս էր գալիս Հունական փողոց։ 1825 թվականին այստեղ եղել են Ալեքսանդր I կայսրը և նրա կինը` Ելիզավետա Ալեքսեևնան։

1891 թվականի հոկտեմբերին, 20 օրվա տարբերությամբ, մահացել են Ալեքսանդրա Դավիդովնա Գիրեն, այնուհետև` Եկատերինա Պետրովնա Օբիդեննայան։ Առաջին ապրել է 90, երկրորդը` 89 տարի։

Նրանց մահից հետո տանն ապրել են վաճառական Յակով Յանկելևիչն ու պետական պաշտոնյա Նիկոլայ Տալալաևը։ Վերջինը տանը կից կառուցել է ևս մեկ տուն, որն ստացել 6ա համարը։ 20-րդ դարի սկզբին մեկհարկանի տան տեղում վաճառական Շայա-Բեր-Լեյբ Սիմոնովիչը կառուցել նոր` երկհարկանի տուն, որն արդեն գնահատվել է 14 հազար ռուբլի։

Երկհարկանի տան վերջին սեփականատերերը 1910-1925 թվականներին եղել են պալատական խորհրդական Յակով Սոտնիկովի դուստրերը` Սոֆյան և Վերան։

1912 թվականին Յանկելևիչի տանը գործել է Մ. Օլշվանգի «Փոխադարձ իրացում» խանութը։ Մի օր սեփականատիրոջն այցելել են ոստիկանները և խուզարկել տունը։ Նրանք այնտեղ փնտրել են այլ խանութներից գողացված նյութեր։ Օլշվանգը որոշ ժամանակով ձերբակալվել է։ 1912 թվականին տանը գործել է նաև Տագանրոգի առևտրային նավահանգստի վարչությունը։ Հարևան տանն ապրել է նավահանգստի պետ, պալատական խորհրդական Ա. Պ. Սեմենյուտան։

1918 թվականին, Տագանրոգի գերմանական օկուպացիայի ժամանակ, այստեղ աշխատել է դոկտոր Դ. Զիմոնտի բժշկական կաբինետը։ Զիմոնտը վիրաբուժական հիվանդությունների, ականջի, կոկորդի, քթի հիվանդությունների մասնագետ էր։ Տանը հիվանդներին էր ընդունում նաև բժիշկ, ներքին և մանկական հիվանդությունների մասնագետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Կանը։

Ճարտարապետություն

խմբագրել

Կարմիր աղյուսից կառուցված տան ուղղանկյունաձև պատուհանները զարդարում են քիվերն ու զարդաքիվերը։ Երկրորդ հարկի անկյունում և եզրերին շենքն ունի երկար պատշգամբներ։ Շքամուտքը գտնվում է շենքի անկյունում։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։ Ներկայումս սա բնակելի շենք է, առաջին հարկում գործում է գեղեցկության սրահ։ Տունը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է։

Գրականություն

խմբագրել
  • Гаврюшкин О. П., Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.

Արտաքին հղումներ

խմբագրել