Յանա Անդրեևնա Դանիլովա (ռուս.՝ Яна Андреевна Данилова, մայիսի 7, 1996(1996-05-07), Տայգա, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան)[1][2], ռուս ռեգբիստ, «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» (ռեգբի-7) և «ՎՎԱ-Պոդմոսկովիե» ակումբների հարձակվող։ Ռուսաստանի ռեգբի-15 և ռեգբի-7 կանանց հավաքականների անդամ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[3][4], Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[5]։

Յանա Դանիլովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rugby player
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 7, 1996(1996-05-07) (27 տարեկան)
Ծննդավայր՝Տայգա, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Մինչև ռեգբիի անցնելն զբաղվել է բռնցքամարտով[6], թեթև ատլետիկայով և սահնակասպորտով։ Ազատ ժամանակ ֆուտբոլ է խաղացել և թիմի կազմում մեկնել Կրիմսկ՝ մասնակցելու Ռուսաստանի առաջնությանը որպես պահեստային դարպասապահ։ Կրիմսկում ծանոթացել է ռեգբիի հետ և հանդիպել Ռուսաստանի հավաքականի մերսող Դմիտրի Իկոննիկովի հետ, 2017 թվականին դարձել է «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» թիմի խաղացող։ Առաջին մարզիչը եղել է Անդրեյ Կուզինը։ Դարյա Դանիլովան դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն, Ռուսաստանի ռեգբիի գավաթակիր (ռեգբի-7, 2019 թվական)[7]։ Ռեգբի-15 խաղում է «ՎՎԱ-Պոդմոսկովիե» ակումբի կազմում։

Ռուսաստանի ռեգբի-7ի կանանց հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2018[8], 2019[9] և 2021 թվականների չեմպիոն (Լիսաբոնում[10] և Մոսկվայում[11] անցկացված էտապների մասնակից), 2019 թվականի ռեգբիի Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր Նեապոլում (ներկայացրել է Մոսկվայի միջազգային ակադեմիան)[12]։ Համաշխարհային սերիայի 42 խաղերում հավաքել է 35 միավոր (7 փորձ)։ Ռեգբի-15 հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։

2020 թվականին մասնակցել է Bosco ընկերության համատեղ ֆոտոնախագծին Սնեժանա Կուլկովայի, Դարյա Շեստակովայի, Տագիր Գաջիևի, Վասիլի Արտեմևի, Յուրի Կուշնարևի, Վլադիմիր Օստրոուշկոյի և Գերման Դավիդովի հետ[13]։ 2021 թվականին մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Список кандидатов в спортивные сборные команды Российской Федерации по регби на 2020 год Արխիվացված 2020-10-01 Wayback Machine (ռուս.)
  2. Профиль на сайте «ВВА-Подмосковье»(չաշխատող հղում) (ռուս.)
  3. «Iana Danilova». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  5. Женское регби набирает популярность (ռուս.)
  6. Профиль на сайте Федерации регби России (ռուս.)
  7. Финал Кубка России по регби-7 прошел в Нижнем Новгороде (ռուս.)
  8. Семь подмосковных регбисток стали чемпионками Европы(չաշխատող հղում) (ռուս.)
  9. Русские регбистки едут на ЧЕ во Францию. Они пытаются попасть на свою первую Олимпиаду (ռուս.)
  10. Андрей Кузин объявил состав на Лиссабон
  11. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  12. Бюллетень № 6 XXX Всемирной летней универсиады 2019 года в г. Неаполе (Италия) Արխիվացված 2020-10-01 Wayback Machine (ռուս.)
  13. Ночь, ГУМ, регби: Bosco и федерация регби в России показали совместный фотопроект (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Դանիլովա» հոդվածին։