Դարյա Ստանիսլավովնա Շեստակովա (ռուս.՝ Дарья Станиславовна Шестакова, օրիորդական ազգանունը՝ Բոբկովա, Бобкова[1][2], փետրվարի 16, 1996(1996-02-16), Ուժգորոդ, Ուկրաինա[3][4]), ռուս ռեգբիստ, ԲԿՄԱ ակումբի խաղացող։ Ռեգբի-7-ի Եվրոպայի չեմպիոն (2016, 2017[5], 2018, 2019, 2021), ռեգբի-15-ի Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր (2015)։ Ռուսաստանի միջազգային դասի սպորտի վարպետ[6], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[7]։

Դարյա Շեստակովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Дарья Шестакова
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 16, 1996(1996-02-16) (28 տարեկան)
Ծննդավայր՝Ուժգորոդ, Ուկրաինա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ուժգորոդում, հետագայում տեղափոխվել է Չելյաբինսկ։ Սովորել է թիվ 138 դպրոցում, նրա դասընկերներից մեկը եղել է բասկետբոլիստ Կիրիլ Պիսկլովնը (2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (բասկետբոլ 3x3)։ Դարյան զբաղվել է թեթև ատլետիկայով (բարձրացատկ) և դարձել սպորտի վարպետի թեկնածու, սակայն հետագայում սկսել է զբաղվել ռեգբիով[8]։ Քույրը՝ Արինա Բիստրովան, նույնպես ռեգբիստ է, Դարյայի հետ դարձել է 2016 և 2017 թվականների Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի ռեգբիի հավաքականի կազմում[9], Հանդես է գալիս «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբում և Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականում, բազմիցս ներգրավվել է ռեգբիի Համաշխարհային սերիայի խաղերին․ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Դուբայում անցկացված էտապում նվաճել է բրոնզե մեդալներ[10]։

Դարյան զբաղվում է բարեգործական գործունեությամբ. 2017 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակցել է «Մարզաշապիկը նվիրում է կյանք» (ռուս.՝ «Футболка дарит жизнь») հիմնադրամի կողմից Դմիտրի Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ԲԿ-ի հիվանդ երեխաների համար կազմակերպված միջոցառմանը[11]։

2021 թվականին հանդես է եկել Եվրոպայի ռեգբիի առաջնության երկու փուլերում՝ Լիսաբոնում և Մոսկվայում[12] и Москве[13]՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն իր կարիերայում։ Նույն թվականի հուլիսին ընդգրկվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дарья Бобкова (Шестакова): «Мы сделаем все, что от нас требуется для победы в чемпионате Европы»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  2. Спортсменки из Подмосковья в составе сборной России завоевали золото в регби на чемпионате Европы (ռուս.)
  3. Список сборных России по регби 2018 года Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (ռուս.)
  4. Две москвички в составе сборной России на чемпионат Европы по регби (ռուս.)
  5. Подмосковные регбистки в составе сборной РФ победили на чемпионате Европы Արխիվացված 2018-10-12 Wayback Machine (ռուս.)
  6. ПРИКАЗ "О ПРИСВОЕНИИ СПОРТИВНОГО ЗВАНИЯ "МАСТЕР СПОРТА РОССИИ МЕЖДУНАРОДНОГО КЛАССА" от 02.10.2017 г. № 127-нг Արխիվացված 2018-05-01 Wayback Machine (ռուս.)
  7. «Приказ Министерства спорта Российской Федерации от 17 октября 2018» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  8. Легкоатлетка из Челябинска в составе сборной России по регби-7 выступила на Олимпиаде-2020
  9. "РГУТИС-ПОДМОСКОВЬЕ" – ЛУЧШИЙ В ПЕРВОМ ТУРЕ ЧЕМПИОНАТА РОССИИ (ռուս.)
  10. Подмосковные регбистки стали призёрами этапа Мировой серии в Дубае (ռուս.)
  11. Марина Кукина и Дарья Шестакова поучаствовали в акции благотворительного фонда «Футболка дарит жизнь» Արխիվացված 2018-06-13 Wayback Machine (ռուս.)
  12. Андрей Кузин объявил состав на Лиссабон
  13. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  14. «Мария Погребняк: Не могла представить, что смогу играть в сборной». rugger.info. 2021 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  16. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.