Բացել գլխավոր ցանկը

Յահյա Հակկին (7 հունվարի, 19059 դեկտեմբերի, 1992) արաբ․՝ يحيى حقي‎‎, եգիպտացի վիպասան է, էսսեիստ և կարճ պատմվածքների գրող, համարվում է ժամանակակից եգիպտական կարճ պատմվածքի հիմնադիրներից մեկը։

Յահյա Հակկի
արաբ․՝ يحيى حقي‎‎
Յահյա Հակկի.jpg
Ծնվել էհունվարի 7, 1905(1905-01-07)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1992(1992-12-09)[1] (87 տարեկանում)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունհեղինակ և գրող
Լեզուարաբերեն[1]
Ազգությունարաբ
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան

Յահյա Հակկին ծնվել է 1905 թ Կահիրեում, թուրքական միջին խավին պատկանող ընտանիքում։ Նա ավարտել է Կահիրեի իրավաբանական ֆակուլտետը և որոշ ժամանակ Ալեքսադրիայում է աշխատել իր մասնագիտությամբ։ 1929 թ միանում է դիվանագիտական կորպուսներին և ծառայության է անցնում Ջիդդայում, Հռոմում, Փարիզում և Անկարայում։ 1952 թ նշանակվել է Լիբիայում դեսպան։

Իր գրական գործունեության ընթացքում նա հրապարակել է կարճ պատմվածքների 7 ժողովածու և չնայած դրանց քչությանը, այս ժողովածուները մեծ դեր են խաղացել իրենց գեղարվեստական արժեքով և իրենց ազդեցությունն են ունեցել հետագա եգիպտացի գրողների վրա։

Հակկին իր պատմվածքներում գրական նոր մեթոդներ էր կիրառում, փորձում էր պատմվածքին նոր ձև տալ։ Նա իր պատմվածքներում ալեգորիա մտցրեց։ Ի տարբերություն իր շատ ժամանակակիցների Հակիի ուշադրության կենտրոնում հասարակության միջին խավը չէր և նա չէր փորձում տեսնել աշխարհը այս խավի տեսանկյունից։ Իր պատմվածքներում մեծ տեղ էր գտել Եգիպտոսի քաղաքային և գյուղական աղքատ խավը։ Այս մասին խոսելով Հակին դիպչում էր Եգիպտոսի հենց սրտին և բացահայտում էր Եգիպտոսի ստորին սոցիալական կյանքը։

Իր գրական գործունեության սկզբում Հակին համոզված էր, որ լավ նովելիստը պետք է հասկանա ոչ միայն առարկան և իր կերպարների բնույթը, բայց նաև սոցիալական ծիսակարգերը, կյանքի մանրամասները, արժեքների և հավատալիքների ամբողջությունը, ասացվածքները և այլն։ Հակիի ստեղծագործությունները բնորոշվում են գեղարվեստական հարստությամբ և յուրօրինակությամբ ի հակադրություն Թեյմուրի, ով նմանակում էր Մոպասանին կամ Լաշինի, ով ակնհայտորեն կրում էր Չեխովի ազդեցությունը։ Հակին չէր հանդիսանում եվրոպական որևէ գրողի ստվերը չնայած իր եվրոպական գրականության լավ իմացությանը։ Չնայած նա հիացած էր գերմանացի նովելիստ կոնկրետ նկարագրությունների տեխնիկայով և Դոստոևսկու հակվածությամբ անալիզի ենթարկել ներքին զգացմունքները։

Հակիի պատմվածքները կենտրոնանում են մարդու անհատականությունն է։ Կոնֆլիկտն իր պատմվածքում ունի 2 կողմ՝ ներքին կոնֆլիկտը, ինչպես նաև պայքարը գլխավոր հերոսի արտաքին աշխարհի հետ։ Յահյա Հակին իր ազդեցությունն է թողել շատ եգիպտացի նովելիստների վրա, որոնց թվում էր նաև Նագիբ Մահֆուզը։

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Али-заде Э.А. Египетская новелла. М., 1974
  • Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Кирпиченко В.Н. Современная египетская проза. 60-70-е гг. М., 1986.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.