Յակով Էյդելման (ռուս.՝ Эйдельман, Яков Наумович, ապրիլի 11, 1896(1896-04-11), Ժիտոմիր, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1978(1978-07-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատերագետ, լրագրող, հրապարակախոս։

Յակով Էյդելման
Ծնվել էապրիլի 11, 1896(1896-04-11)
ԾննդավայրԺիտոմիր, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 14, 1978(1978-07-14) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատերագետ, լրագրող և հրապարակախոս
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ և «Պրահայի ազատագրման համար» մեդալ
ԵրեխաներՆատան Էյդելման

Կենսագրություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Ուսանել է հրեական «Ամանուտ» թատերական ստուդիայում, Կիևում։ Գաղափարախոսության վերաբերյալ հոդվածների հեղինակ, այդ թվում` «Լիտերատուրնայա գազետա»-յի համար։

1942 թվականին նա որպես կամավորր մեկնել է ռազմաճակատ և միացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը (վտարվել է 1949 թվականին)։ Տանկային ուժերի կապիտան։ 9-րդ գվարդիական մեխանիկացված կորպուսի «Վճռական ճակատամարտ» ռազմական լրագրի թղթակից էր։ Պարգևատրվել է տասնհինգ պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով։

Պատերազմից հետո «նա հավաքելէ երիտասարդներին, պատմել է նրանց հրեա ժողովրդի պատմությունը, կարդացել է հրեական բանաստեղծներից, դասավանդել եբրայերեն։ Լսողներից մեկը դատապարտում է գրել նրա դեմ»[1]։

1950 թվականին մեղադրվել է «հրեական բուրժուական նացիոնալիզմի» համար, 10 տարով աքսորվել է աշխատանքային ճամբար, ուղարկվել է Վորկուտա, որտեղ նա խաղացել է Գուլագի թատրոնում։ Ազատ է արձակվել 1954 թվականին[2]։ Իր կյանքի վերջին տարիներին նա կիսել է սիոնիզմի գաղափարները։

Կինը Մարիա Էյդելմանն է (1901-1992)։ Որդին խորհրդային գրականագետ և պատմաբան Նաթան Էյդելմանն է։

Մատենագրություն խմբագրել

  • Я. Эйдельман. Удача молодого театра. Литературная газета. 1935. № 32. 10 июня.
  • Я. Эйдельман. Диспут об Аристократах. Литературная газета. 1935. № 31. 5 июня
  • Я. Эйдельман. Незаконченные диалоги. Москва: Мосты культуры — Гешарим, 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юлия Эйдельман Век иной и жизнь другая. — СПб.: Союз писателей Санкт-Петербурга, 2013. — С. 135.
  2. Театр ГУЛАГа>

Արտաքին հղումներ խմբագրել