Յակով Գոլոսովկեր (ռուս.՝ Яков Голосовкер, դեկտեմբերի 4 (16), 1890[1], Կիև, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 1967(1967-07-20)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային փիլիսոփա, գրող, թարգմանիչ։

Յակով Գոլոսովկեր
ռուս.՝ Яков Эммануилович Голосовкер
Ծնվել էդեկտեմբերի 4 (16), 1890[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 20, 1967(1967-07-20)[2] (76 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան (1913)

Կենսագրություն խմբագրել

Վիրաբույժ Էմանուիլ Գոլոսովկերի որդին է։ 1913 թվականին ավարտել է Կիևում Սուրբ Վլադիմիրի կայսերական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն դիպլոմային աշխատանքներ գրել է միաժամանակ և՛ բանասիրական, և՛ փիլիսոփայական ֆակուլտետներում՝ Սապփոյի քնարերգության և Ռիկկերտի փիլիոփայության մասին։ Դեռևս ուսանող ժամանակ սկսել է թարգմանել հին հունական բանաստեղծների (եղել է պրոֆեսոր Ա. Սոննիի ուսանողը)։ Յակով Սիլվ կեղծանվամբ հրատարակել է բանաստեղծությունների «Հոգու այգի» (Կիև, 1916)։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի Ստարոկանյուշեննի նրբանցքում Մեդվեդնիկովյան գիմնազիայի տնօրեն։ Համագործակցել է Նարկոմպրոսի հետ։

1919-1920 թվականներին Անատոլի Լունաչարսկին ուղարկել է նրան Ղրիմ՝ մշակութային հուշարձանների պաշտպանության ապահովման համար։ Վերադառնալով մայրաքաղաքի տարբեր բուհերում դասախոսություններ է կարդացել անտիկ մշակույթի վերաբերյալ, այդ թվում Վալերի Բրյուսովի հրավերով նրա հիմնած Բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտում և Երկրորդ Մոսկվայի պետական համալսարանում։ 1920-ական թվականների վերջին Բեռլինում լսել է բանասեր Վիլամովից-Մյոլենդորֆի դասախոսությունները։ 1930-ական թվականներին «Academia» հրատարակչության համար զբաղվել է հին հունական բանաստեղծների, գերմանացի ռոմանտիկների (Ֆրիդրիխ Հյոլդերլին և ուրիշներ) թարգմանությամբ։ Թարգմանել է Ֆրիդրիխ Նիցշեին, առաջին անգամ ռուսերեն է թարգմանել Ֆ. Գյոլդերլինի «Հիպերիոն» վեպը, «Էմպեդոկլի մահը» ողբերգությունը, Կ. Գրաբբեի ողբերգությունները, գրել է փիլիսոփայական, թարգմանության տեսության, գրականության պատմության վերաբերյալ աշխատանքներ, գեղարվեստական ստեղծագործություններ։ Մտերիմ է եղել Վիկենտի Վերեսաևի, Բորիս Յարխոյի, Սիգիզմունդ Կրժիժանովսկու հետ։ 1925-1928 թվականներին Գոլոսովկերն աշխատել է «Գրություններն անջնջելի են» վեպի վրա։

1936 թվականին Գոլոսովկերը ձերբակալվել է, երեք տարի անցկացրել Վորկուտային ճամբարում, իսկ 1939-1942 թվականներին՝ Մոսկվայի մոտ Ալեքսանդրով քաղաքում։ 1944 թվականից անտուն դարձած Գոլոսովկերն ապրել է Պերեդելկինայում ընկերների ամառանոցում։

Հայրենական մեծ պատերազմի ավարտինն Գոլոսովկերի շուրջ ձևավորվել է անտիկ քնարերգության թարգմանիչների խմբակ, որում ընդգրկված էին Բորիս Պաստեռնակը, Արսենի Տարկովսկին, Իլյա Սելվինսկին և այլք։ 1940-1950-ական թվականներին ակտիվ աշխատանքներ է կատարել հին հունական և հռոմեական քնարերգության թարգմանությունների անթոլոգիայի ստեղծման շուրջ։ Սերգեյ Զավյավլովի բնութագրմամբ՝ Գոլոսովկերի թարգմանությունները «թարգմանական ազատության գագաթնակետն են», նա «վերականգնել է հեղինակային մտահղացումը» պապիրուսներում, որոնք հաճախ միայն առաջին բառերի միջին տառերն են միայն պարունակել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Журнальный зал | НЛО, 2009 N95 | СЕРГЕЙ ЗАВЬЯЛОВ. Вячеслав Иванов — переводчик греческой лирики». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել