Յալչըն Քյուչյուք
Յալչըն Քյուչյուք (թուրքերեն՝ Yalçın Küçük, հուլիսի 1, 1938[3], Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ), թուրք գրող, տնտեսագետ, փիլիսոփա և մարքսիստական բնույթի պատմաբան։ Օսմանյան կայսրության ուշ շրջանի պատմության մասնագետը հայտնի է նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության քննադատությամբ[4][5]։ Ներգրավվել է «Էրգենեկոն»-ի գործում[6]։
Յալչըն Քյուչյուք | |
Կուսակցություն՝ | Թուրքիայի աշխատավորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Kabataş Boys High School? և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, պատմաբան և փիլիսոփա |
Դավանանք | opposition to adhan?[1][2] |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1938[3] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Իսքենդերունում, նրա հայրը թուրք էր, իսկ մայրը՝ կովկասցի։ Ավարտել է Կաբաթաշի վարժարանը, այնուհետև ընդունվել` Անկարայի համալսարան։ 1960 թվականին ավարտել է[5]։
Աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ 1966 թվականից՝ մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում։ 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո հեռացվել է։ Մինչ այդ տպագրվել է «Yön», «Emek» և «Ant» պարբերականներում[4], կոչ է արել «Սոցիալիստական հեղափոխությանը» Թուրքիայում և «Սոցիալիստական կառավարության» հաստատմանը, քննադատել է «Ազգային-դեմոկրատական հեղափոխության» ռազմավարությունը (թուրքերեն՝ Milli Demokratik Devrim):
1973 թվականին ստացել է Պոլաթլայի հրետանային դպրոցի պահեստազորի սպայի պաշտոնը։ Այնուհետև վարել է տնտեսական խորագիր «Cumhuriyet» թերթում[5] և «Anka News Agency» պարբերականում[4]։
Դրանից հետո զբաղեցրել է «Yürüyüş»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, մասնակցել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության գործունեությանը։ 1978 թվականին հեռացվել է, մեկ տարի անց դարձել «Սոցիալիզմի իշխանություն» ամսագրի ստեղծողներից մեկը (թուրքերեն՝ Sosyalist İktidar)[4]:
1979 թվականից դասավանդել է Անկարայի համալսարանում, սակայն աշխատանքից ազատվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո։ Այնուհետև դասավանդել է Գազի համալսարանում, սակայն 1987 թվականին ազատվել է[4]։
Աշխատանքից ազատվելուց հետո գրել է «Toplumsal Kurtuluş» և «Hep Ileri» պարբերականների համար։ 1993 թվականին հարցազրույց է վերցրել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից։ Դրանից հետո հրապարակվել են լուսանկարներ, որոնցում Օջալանը Քյուչյուքի հետ շրջագայություն է կազմակերպում ճամբարով, ինչպես նաև ճաշում նրա հետ[4][7]։
1990-ականներին այդ լուսանկարները տպագրվել են Քյուչյուքի գրքերում, ինչպես նաև նրա կողմից խմբագրվող ամսագրերում[8]։ Հարցազրույցի և լուսանկարների հրապարակումից հետո իրեն պատուհասած քննադատությանն ի պատասխան՝ Քյուչյուքը հայտարարել է, որ այդ լուսանկարները գաղտնիք չեն, ինչպես նաև ամոթի պատճառ, իսկ Օջալանի հետ շփումները կապված են նրա հետ, որ նա, որպես քաղաքագետ, ընդամենը վերլուծել է Թուրքիայի Հանրապետության դեմ ամենահզոր, իր կարծիքով, ապստամբությունը։ Քրդական քաղաքական կազմակերպությունները հայտարարել են, որ Օջալանի հետ շփումների ընթացքում Քյուչյուքը «քեմալացրել է» Օջալանին՝ նրան համոզելով հրաժարվել անջատողական գաղափարներից։
1993 թվականին, ի նշան Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի բողոքի, արտագաղթել է Ֆրանսիա, սակայն 1997 թվականին հերթական ռազմական հեղաշրջումից հետո վերադարձել է։ Վերադառնալուց հետո մեղադրվել է Օջալանի հետ հարցազրույցի ընթացքում անջատողականություն քարոզելու մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Դրանից հետո կարճ ժամանակ անց «Sky Türk»-ում վարել է «Մատիտներ և սրերը» (թուրքերեն՝ Kalemler ve Kılıçlar), սակայն այն շուտով փակվել է կառավարության և գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բյույուկանիտի պահանջով[4][4]։
2009 թվականին ներգրավվել է Էրգենեկոն կազմակերպության գործում։ Գտնվել է անազատության մեջ 682 օր, ազատ է արձակվել 2012 թվականի դեկտեմբերին[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.yenisafak.com/video-galeri/gundem/yalcin-kucuk-ezanlarin-susturulmasini-istedi-2159151 (тур.)
- ↑ https://www.milligazete.com.tr/haber/1418888/yalcin-kucukten-ezan-icin-rezil-oneri-ekranda-soyledi (тур.)
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118864793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Yön'den Ergenekon'a Yalçın Küçük». Türkiye. Radikal (Turkish). Anka news agency. 2009 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 «Prof. Dr. Yalçın Küçük kimdir». Hürriyet (Turkish). 2009 թ․ հունվարի 7. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Today's Zaman, 5 August 2013, Long sentences for Ergenekon suspects, life for ex-army chief Արխիվացված 2013-08-06 Wayback Machine
- ↑ «İşte Yalçın Küçük'ün Kankası». Rize Kaçkar Televizyonu (Turkish). 2008 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ For instance see various issues of Toplumsal Kurtuluş and Bilim ve Edebiyat
- ↑ Hurriyet Daily News, 28 December 2012, CHP leader pleased at journalist Yalçın’s release