Յալթա - Գորկա (ճոպանուղի)

«Յալթա - Գորկա» ճոպանուղի (փոքր ճոպանուղի, ռուս.՝ Канатная дорога «Ялта — Горка», Малая канатная дорога), Մեծ Յալթայի (Ղրիմ)[1] ճոպանուղու գործող երեք գծերից մեկը։

«Յալթա - Գորկա» ճոպանուղի
Канатная дорога «Ялта — Горка»
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակգործող
ԿայարաններՅալթա
Դարսան բլուր
Կայարանների թիվ2
Բացված1967
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն600 մ

Ճոպանուղին բաց է ամեն օր ժամը 10-18-ին։

Նկարագրություն

խմբագրել

Ճոպանուղու բացումը տեղի է ունեցել 1967 թվականին։ Մուտքը գտնվում է Յալթայի կենտրոնում, «Տավրիդա» հյուրանոցի շենքի հարևանությամբ (ձախ կողմից), վերին կայարանը գտնվում է Դարսան բլրի վրա։ Ճոպանուղու երկարությունը 600 մ է, բարձրությունների տարբերությունը՝ 120 մ, ճանապարհորդության տևողությունը` 12 րոպե։ Յուրաքանչյուր խցիկ նախատեսված է երկու ուղևորի համար, խցիկ պետք է մտնել ընթացքում։ Ճոպանուղին երթևեկում է շրջանաձև և առանց կանգառների[2]։

Երթուղին անցնում է Ալեքսանդր Նևսկու տաճարի ոսկեզօծ գմբեթների, Յալթայի Ա. Պ. Չեխովի անվան գիմնազիայի շենքի, տարբեր հյուրանոցների գեղեցիկ ճակատների և պարզապես յալթացիների բակերի վրայով։ «Գորկան» Դարսան բլուրն է, որտեղից բացվում է քաղաքի հիանալի տեսարանը[3]։

Իջնելով հարևան Փառքի բլուր, կարելի է դիտել Հավերժական կրակով հուշահամալիրը, որը կառուցվել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների ժամանակ ընկած հերոսների պատվին։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Պետերբուրժցևը, Ա. Վ. Ստեպանովը, Ա. Ա. Պոպովը։ Այն բացվել է 1967 թվականին, Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ։ Հավերժական կրակը վառվել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին Սևաստոպոլի Մալախովյան բլրի Հավերժական կրակի բոցից[2][4]։ Ներկայում Հավերժական կրակը չի գործում[2]։

Ճոպանուղին կինոյում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Канатная дорога "Ялта-Горка"». Վերցված է 2019 Փետրվար 25-ին.
  3. «Канатные дороги • Канатная дорога Ялта — Горка».
  4. «Холм Славы». Վերցված է 2019 Հունվար 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել