Յազիբեկ Գասպարյան

հայ մանկավարժ

Յազիբեկ Մելքոնի Գասպարյան (1922), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Յազիբեկ Գասպարյան
Ծնվել է1922
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Յազիբեկ Գասպարյանը ծնվել է 1922 թվականին, Վայքի Գորադիզ գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1939-1940 թվականների ուստարում հայոց լեզու և գրականություն է դասավանդել Գորադիզի 7-ամյա դպրոցում։ 1939-1940 թվականների ուսումնական տարում արժանացել է հանրապետության գերազանցիկ ուսուցչի կոչման[1]։

1941 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ և սովորել ու ավարտել Վլադիմիր քաղաքի հետևակային ուսումնարանը և որպես ականանետային դասակի հրամանատար 30-րդ բրիգադում մասնակցել գերմանաֆաշիստական զորքերի ջախջախմանը։ 1943 թվականին Ռժև քաղաքի համար մղված մարտում վիրավորվել է, բայց շարունակել է կռվել։ Հոսպիտալ է տեղափոխվել մարտական առաջադրանքը կատարելուց հետո, բուժվելուց հետո շարունակել է մարտնչել ռազմաճակատում մինչև պատերազմի հաղթանակը[1]։

Գասպարյանը մարտերում ցուցաբերած սխրանքների ու լավագույն ծառայության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» մեդալով և արժանացել փոխգնդապետի զինվորական կոչման[1]։

Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը բանակում և հեռակա սովորել համամիութենական իրավաբանական ինստիտուտում։ Հետագայում զորացրվելուց հետո աշխատանքի է անցել դատախազական մարմիններում և փաստաբանական կոլեգիայում ու իրավաբանական կոնսուլտացիայում[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի ակտիվ մասնակից փոխգնդապետ Յազիբեկ Գասպարյանի ծառայությունն արժանացել է բարձր պարգևների` շքանշանների ու մարտական մի շարք մեդալների[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել