Յաբլոկովների առևտրի տուն

Յաբլոկովների առևտրի տուն (ռուս.՝ Торговый дом Яблоковых), շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցում (շենք №64)[2]։ Կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Եվգենի Գուլինի նախագծով[3]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Յաբլոկովների առևտրի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՓողոցԲոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Շենքը XX դարի սկզբին

Կառուցվել է 1898 թվականին ռոստովցի ճարտարապետ Եվգենի Գուլինի նախագծով։ Տունը պատկանել է Ս. Կ. Յաբլոկովին։ Տան առաջին հարկը վարձակալել են առևտրային կազմակերպություններ. Ժիրարդյան կտորեղենի բաժնետիրական ընկերությունը և Էմիլ Ցինդելի կտորեղենի ընկերակցությունը։ Շենքի նկուղը զբաղեցնում էր «Ֆորտունա» ռենկյան մառանը (մուտքը եղել է Նիկոլաևյան նրբանցքի կողմից)։ Այնտեղ հաճախ տեղի էին ունենում կաբարեի և թատերախմբերի ելույթները։ Յաբլոկովների տան երկրորդ հարկը 1904 թվականին վարձակալեց Ռ. Շտրեմերը։ Այնտեղ բացվեց Ռուսաստանի հարավում առաջին էլեկտրակենսագիրներից մեկը (այն ժամանակ այդպես էին անվանում կինոթատրոնները)[3]։

1917 թվականին էլեկտրակենսագիրը կոչվեց «Օլիմպ» կինոթատրոն։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1924 թվականին, Յաբլոկովների տունն ազգայնացվեց։ Այն ժամանակ առաջին հարկում սկսեցին գործել Զինառի և Ռուսարդառի խանութները։ 1930-ական թվականներից կինոթատրոնը կոչվեց «Կոմսոմոլեց»[3]։ Հայրենական մեծ պատերազմից հետո կինոթատրոնը շարունակեց իր աշխատանքը, սակայն 1990-ականներին փակվեց[4]։ Այդ ժամանակ իրականացվեց շենքի վերակառուցում ճարտարապետ Ե. Ռեկալոյի նախագծով[3]։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Երկրորդ հարկի պատուհանների ձևավորում

Երկհարկանի շենքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի կարմիր գծի վրա` Կոստանաևի եկամտաբեր տան և «Մոսկովսկայա» հյուրանոցի միջև։ Շենքի Ճարտարապետության և դիզայնի մեջ առկա են էկլեկտիզմի և մոդեռնի տարրեր։ Շենքի ճակատի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը ձևավորում են խոշոր լուսամուտատեղերը։ Առաջին հարկում խանութների ցուցափեղկերն են[4]։ Երկրորդ հարկի պատուհաններն ունեն հարուստ ձևավորում։ Նրանք շրջանակված են պրոֆիլավորված կամարաղեղներով։ Կողպեքային բոլոր քարերը զարդարված են թևավոր գլխարկով Հերմեսի գլխով։ Կողմնային պատուհանների միջապատերը զարդարված են Հերմեսի գավազանի` կադուցեուսի ծեփակերտ պատկերով։ Պատուհանների կամարակներին տեղադրված են տարբեր թեմաներով բարձրաքանդակներ։ Հերմեսը հայտնի է որպես առևտրի աստված, ուստի նրա պատկերները առևտրի տան ճակատին պատահական չեն[3]։ Շքամուտքով շենքի կենտրոնական ծավալը փոքր-ինչ իջեցված է[4]։ Երկրորդ հարկի կենտրոնական լուսամուտատեղը ձևավորված է փոքրիկ պատշգամբով բարդ կառուցվածքով լոջիայի տեսքով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6100050000
  2. 2,0 2,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 134—137. — ISBN 5-8456-0489-3
  4. 4,0 4,1 4,2 «Доходный дом С. Яблокова». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.