Մարտին Վարդազարյան

հայ կոմպոզիտոր, ջազ երաժիշտ
(Վերահղված է Մ. Վարդազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտին Ցոլակի Վարդազարյան (ապրիլի 4, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2011), պրոֆեսոր։ Երաժշտություն է գրել ավելի քան 100 թատերական պիեսների համար, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է[2]։

Մարտին Վարդազարյան
Ծնվել էապրիլի 4, 1938(1938-04-04)[1] (86 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ԺանրերՋազը Հայաստանում
Մասնագիտությունջազ երաժիշտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

 
Մարտին Վարդազարյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1956-1958 թվականներին աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1961-1963 թվականներին ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ 1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում[3] 2009 թվականից ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով[4]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://armradioarchive.am/ar/Pyptei8
  2. Հարցազրույց Մարտին Վարդազարյանի հետ. Նոյեմբերի 18, 2011
  3. Մշակույթի կենտրոն. Մարտին Վարդազարյան(չաշխատող հղում)
  4. «Մարտին Վարդազարյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.