Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը կոչվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբ|Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժոր՝ Ցոլակ Վարդազարյան Հայաստանի պետական ջազ նվագախումբ։

1950/60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ՝ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։

1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ։ Տարիներ շարունակ իրեն տրվում էր Խորհրդային Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը։

1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո։

1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ։

2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր։ Հայտնի են էթնո-ջազային «Time Report», Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»[1] խմբերը, Արտո Թունջբոյաջյանի աշխարհահռչակ «Armenian Navy Band» խումբը, ԱՄՆ-ում գործող Night Ark էթնո-ջազային խումբը։ Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են՝ Մարտին Վարդազարյան, Լևոն Մալխասյան (Մալխաս)[2], Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան (Չիկո), Արտո Թունջբոյաջյան, Արմեն Հյուսնունց[3][4], Արմինե Սարգսյան, Տիգրան Համասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան[5] և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել