Մարո Սաղյան
Մարո Սաղյան (դեկտեմբերի 10, 1910, Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։
Մարո Սաղյան Մարո Գրիգորի Սաղյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1910 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | հունվարի 31, 1974 |
Մահվան վայր | Երևան (Հայաստան) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1932) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1943) |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ 1926 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1936 թվականին՝ ՏԱՍՍ-ի թղթակցական միամյա դասընթացը, 1943 թվականին՝ Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի գերմաներեն բաժինը։ 1932-1935 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1936-1937 թվականներին՝ Հայկական հեռագրական գործակալությունում (Արմենպրես), 1939 թվականին՝ «Կոմունիստ» (ռուսերեն), 1942-1945 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, 1960-1968 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրատարակչական խմբում, 1968-1974 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում։
Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Ստեփան Ալաջաջյանի «Անապատում» (Երևան, 1956), Նար-Դոսի «Պայքար» (Երևան, 1960), Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան» (Երևան, 1964) գրքերը։ Մահացել է Երևանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 478.