Մկրտիչ Համբարձումյան
(Վերահղված է Մ. Համբարձումյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Համբարձումի Համբարձումյան (ապրիլի 12, 1907, Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 30, 1991, Երևան, Հայաստան), հայ կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1968 թ.)։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից։
Մկրտիչ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1907 Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1991 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կենսաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1929 թվականին ավարտել է ԵՊՀ և 1932 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1975 թվականներին՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ, 1975 թվականից՝ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանի պայմաններում պտղատու ծառատեսակների և խաղողի վազի ցրտադիմացկուն ֆիզիոլոգիայի հարցերին։ Մշակել է խաղողի վազի ցրտահարությունների դեմ պայքարի ֆիզիկաքիմիական եղանակներ, ինչպես նաև գերչորացման դեմ պայքարի միջոցառումներ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |