Մտրուկ (ֆիլմ, 2005)
Մտրուկ (անգլ.՝ The Colt), 2005 թվականին ռեժիսոր Ելենա Լանսկայայի նկարահանած դրամատիկական ֆիլմ։ Սյուժեն հիմնված է Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Մտրուկ» պատմվածքի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 6-ին Hallmark Channel հեռուստաալիքով։
Մտրուկ անգլ.՝ The Colt | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թեմա | ձի |
Թվական | 2005 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ելենա Լանսկայա |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Շոլոխով և Stephen Harrigan? |
Դերակատարներ | Ռայան Մերիման, Ֆիլլիս Ջորջ, Սթիվ Բաչիչ և Սթիվ Մարտին |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում 1864 թվականին Միացյալ Նահանգներում, քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Միության Միչիգանի Առաջին հեծելազորի զինվորներից մեկի՝ Ջիմ Ռաբի զամբիկը մտրուկ է ծնում։ Վերադաս սպան Ջիմին հրամայում է կրակել մտրուկին, քանի որ նա կարող է բեռ դառնալ տեղափոխման ժամանակ, բայց զինվորը ծննդի մեջ տեսնում է հաղթանակի հույսի նշան և հրաժարվում է սպանել մտրուկին։ Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակի կողմից հարձակման ժամանակ մտրուկին գողանում են, և Ջիմին պետք է ռիսկի դնի իր կյանքը, որպեսզի մտրուկին վերադարձնի։
Դերերում
խմբագրելՀերոս | Դերակատար |
---|---|
Ռայան Մերիման | Ջիմ Ռեբ |
Ստիվ Բաչիչ | սերժանտ Լոնգակր |
Ուիլյամս Մակդոնալդ | սերժանտ Վուդրաֆ |
Դարսի Բելշեր | Կոնվինգտոն |
Սքոթ Հեյնդլ | լեյտենանտ Հատտոն |
Փիթեր Լակրուա | կապիտան Տորնդեյլ |
Հեյգ Սազերլենդ | Հատչ |
Քոլի Յոհանսոն | Քլիրի |
Մեթյու Քերի Հոլմս | Ստանտոն |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Պարգև/Կինոփառատոն | Կատեգորիա | Նոմինանտներ | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | FAIF International Film Festival | Լավագույն ռեժիսոր | Ելենա Լանսկայա | Հաղթանակ |
LA Femme International Film Festival | Լավագույն ռեժիսոր | Ելենա Լանսկայա | Հաղթանակ | |
WorldFest Houston | Լավագույն հեռուստատեսային ֆիլմ | Ելենա Լանսկայա | Հաղթանակ | |
2006 | Humanitas Prize | 90 րոպե | Սթիվեն Հերիգան | Առաջադրված |
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ | Լավագույն ադապտացիա | Սթիվեն Հերիգան | Առաջադրված |
Արձագանքներ
խմբագրելՖիլմը ստացել է կինոքննադատների խառը վարկանիշներ[3][4][5]։ All Movie Guide-ից Հել Էրիկսոնը ֆիլմը նկարագրել է որպես «անհերքելի անմեղության հիասքանչ հեքիաթ Ամերիկայի ամենագլխավոր պատերազմի կեսին»[6].
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- The Colt(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Colt»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- The Colt Արխիվացված 2009-07-27 Wayback Machine at RHI Entertainment