Մուցուկո Միկի (三木 睦子 Miki Mutsuko, հուլիսի 31, 1917(1917-07-31), Թիբա, Ճապոնիա - հուլիսի 31, 2012(2012-07-31), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի հակապատերազմյան ակտիվիստ և պացիֆիստ, որը «Սփոփման կայարան»-ի կանանց պետական փոխհատուցման և Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունների բարելավման կողմնակից էր։ Մուցուկոյի ամուսինը Ճապոնիայի վարչապետ Տակեո Միկին էր[1]։

Մուցուկո Միկի
 
Մասնագիտություն՝ իրավապաշտպան և հակապատերազմային ակտիվիստ
Ծննդյան օր հուլիսի 31, 1917(1917-07-31)
Ծննդավայր Թիբա, Ճապոնիա
Վախճանի օր հուլիսի 31, 2012(2012-07-31) (95 տարեկան)
Վախճանի վայր Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն  Ճապոնիա
Հայր Նոբուտերու Մորի
Ամուսին Տակեո Միկի
Զավակներ Կիսեկո Տակահասի

Կենսագրություն

խմբագրել

Մուցուկոյի հայրը՝ Նոբուտերու Մորին, ճապոնական Ներկայացուցիչների պալատի անդամ էր։ Նա հիմնադրել է «Սյովա Դենկո» քիմիական արդյունաբերության ֆիրման։ Եղբայրը՝ Կիյոշի Մորին, տնօրինում էր նախկին Մենեջմենթի և համակարգման գործակալությունը, որն ավելի ուշ դարձել է Ինտերիերի նախարարություն։ Միկիի մյուս եղբայրը՝ Յոշիհիդե Մորին, գլխավորում էր Շրջակա միջավայրի գործակալությունը, որը ներկայիս Բնապահպանության նախարարությունն է։

1940 թվականին Մուցուկոն ամուսնացել է ճապոնացի քաղաքական գործիչ Տակեոյի հետ, որը 1974-1976 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը։ Վերջինս մահացել է 1988 թվականին։

Ակտիվիզմ

խմբագրել

Մուցուկոն հայտնի է դարձել իր ակտիվ հասարակական գործունեության շնորհիվ։ Նա կողմնակից էր պացիֆիզմին։ Ակտիվորեն պայքարել է, երբ փորձ էր արվում չեղյալ համարել Ճապոնիայի սահմանադրության Իններորդ հոդվածը։ Նրանում հռչակվում էր, որ պետությունը մերժում է պատերազմը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց, և որպես հետևանք՝ սեփական ցամաքային զորքերի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ստեղծումը։ Ողջ Ճապոնիայում անցկացրել է քարոզարշավներ՝ Իններորդ հոդվածի պաշտպանման համար, և նրան այս հարցում սատարել են ընկերներն ու գործընկերները։ 2004 թվականին մի խումբ ճապոնացի ակտիվիստներ, որոնց շարքերում էին Մուցուկո Միկին, փիլիսոփա Տակեշի Ումեհարան, Նոբելյան մրցանակակիր Կենդզաբուրո Օեն և գրող Հիսաե Սավաչին, հիմնադրեցին վերոհիշյալ հոդվածի պաշտպանության միավորում, որը կոչվում էր «Իններորդ հոդված»[1]։

Նաև Մուցուկոն պահանջում էր փոխհատուցել «Սփոփման կայարանների կանանց», որոնք հայտնվել էին այդ հասարակաց տներում և սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնացի զինվորականների կողմից։ 1955 թվականին նա միանում է «Ասիացի կանանց ֆոնդ»ին, որը ստեղծել էր Տոմիիտի Մուրայամիի կաբինետը, որպեսզի իրականացվեր փոխհատուցումը։ Թեև Մուցուկոն կոչ էր անում ստեղծել այդ ֆոնդը, սակայն վերջինիս հետ կապերը խզեց 1996 թվականին, այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը մերժեց փոխհատուցման վճարումը (Ասիացի կանանց ֆոնդը պաշտոնապես համարվում էր մասնավոր կազմակերպություն)[1]։

Մուցուկոն հանդես էր գալիս Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի երկկողմանի հարաբերությունների կարգավորման օգտին։ 2000 թվականին նախկին վարչապետ Տոմիիտի Մուրայամիի հետ իրականացրել է ճամփորդություն Հյուսիսային Կորեայի տարածքում։ 2002 թվականին պարգևատրվել է հյուսիսկորեական «Բարեկամության շքանշան»-ով[1]։

Մուցուկո Միկին մահացել է Տոկիոյում, քաղցկեղից, 2012 թվականի հուլիսի 31-ին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Mutsuko Miki, activist, wife of former prime minister, dies at 95». Asahi Shimbun. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուցուկո Միկի» հոդվածին։