Մուրիլիու Բենիսիու (հուլիսի 13, 1971(1971-07-13), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։

Մուրիլու Բենիսիու
պորտ.՝ Murilo Benício
Ծնվել էհուլիսի 13, 1971
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Ազգությունբրազիլացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1993 — ներկա
Ամուսին(ներ)Ալեսանդրա Նեգրինի և Guilhermina Guinle?
murilo-benicio.com
Մուրիլու Բենիսիու՝ Վիքիպահեստ

Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Կլոն սերիալում նկարահանվելուց հետո։ Նրա հայրը՝ Մարիո Լուիսա Բենիսիուն, Բրազիլիայի բանկի ղեկավարներից էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նրան փոքր ժամանակ ներշնչել է Չառլի Չապլինը և նա 8 տարեկան հասակում հայտնել է ծնողներին, որ ուզում է դերասան դառնալ։ 1989 թ. նա տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ աշխատում է որպես մատուցող և հավաքարար։ Հետո նա վերադարձավ Բրազիլիա և նկարահանվեց ճանաչում չգտած որոշ ֆիլմերում։ Նա համաշխարհային ճանաչման է արժանանում խաղալով Լուկասի/Դիեգոյի/Լեոյի դերերը Կլոն հեռուստասերիալում[1]։ Նա նկարահանվում է Հոլիվուդյան «Woman On Top» ֆիլմում Պենելոպե Կրուսի հետ։ 2012 թ. նա նկարահանվում է Բրազիլիայի պողոտա (հեռուստասերիալ) հեռուստասերիալում, որը նույնպես մեծ ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Նա ունի 2 երեխա։ Մեկը՝ Բրազիլացի դերասանուհի Ալեսսանդրա Նեգրինիից (Անտոնիո, 14 տարեկան), իսկ մյուսը՝ իր կոլլեգա Ջիովաննա Անտոնելլիից (Պետրո, 8 տարեկան)։ Այժմ նա ամուսնացած է Դեբորա Ֆալաբելլայի հետ, ով խաղացել է նրա հետ Բրազիլիայի պողոտա հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «O Clone». Globo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.