Մուրատ Քարայալչըն

թուրք քաղաքական գործիչ

Մուրատ Քարայալչըն (թուրքերեն՝ Murat Karayalçın, 1943[3], Սամսուն, Թուրքիա), համշենահայ ծագմամբ[2] թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար (1994-1995), նախկին փոխվարչապետ, Անկարա քաղաքի նախկին քաղաքապետ (1989–1993), Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հիմնադիր։

Մուրատ Քարայալչըն
թուրքերեն՝ Murat Karayalçın
MuratKarayalcın.jpg
Թուրքիայի արտաքին գործերի նախարար
Դեկտեմբերի 12, 1994թ.[1] - Մարտի 27, 1995թ.[1]
Նախորդող Մումտազ Սոյսալ
Հաջորդող Էրդալ Ինյոնու
Թուրքիայի փոխվարչապետ
Սեպտեմբերի 19, 1993թ.[1] - Մարտի 27, 1995թ.
Նախորդող Էրդալ Ինյոնու
Հաջորդող Հիկմետ Չեթին
 
Կուսակցություն՝
Կրթություն՝ Անկարայի համալսարան
Արևելյան Անգլիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Թուրք (ծագումով համշենահայ[2])
Ծննդյան օր 1943 թվական
Ծննդավայր Սամսուն, Թուրքիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Քարայալչընը ուսումը ստացել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում (1968 թվական) և Արևելյան Անգլիայի համալսարանում, որտեղ նա ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում (1977 թվական)։ 1993 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ փոխարինելով Էրդալ Ինյոնուին և դառնալով Թուրքիայի 50-րդ կառավարությունում փոխվարչապետ[1]։ 1995 թվականին Սոցիալ-դեմոկրատական պոպուլիստական կուսակցությունը ձուլվել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը։

2009 թվականին Մուրատ Քարայալչընը Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Անկարայի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, որտեղ հավաքել է ընտրողների ձայների 31.50%-ը։ 2002 թվականին հիմնադրել է նոր Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել