Մուտուրկա
Մուտուրկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 4 կմ հյուիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Մուտուրկա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Մատրիկուն, Մատուռկա, Մատուրկա, Մուդիրգա, Մուդուրգա, Մուդուրկա, Մուդուրկան, Մուդուրկու, Մութաուրխա, Մուտարկա, Մուտուրկու, Մուտուռկա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը կոտորվել է Կամախի կիճում 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1909 թվականին ուներ 142 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի մոտ է գտնվում Մուտուրկա վանական համալիրը։ Վանական համալիրի մեջ է մտնում Ս. Լուսավորիչ գմբեթավոր, չափերով մեծ եկեղեցին և Խորվիրապ ու Ս. Սարգիս փոքրիկ եկեղեցիները։ Ըստ ավանդության Խորվիրապի ներսի փոսում մի գիշեր անց է կացրել Գրիգոր Լուսավորիչը։ Վանքի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են XVI դարին։
Կրթություն
խմբագրելՎանքին կից գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 905
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 92)։ |