Մուտիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մուտիզմ (լատին․՝ mutus՝ համր, անխոս )՝ հոգեբուժության և նյարդաբանության մեջ վիճակ, երբ հիվանդը չի պատասխանում հարցերին, նույնիսկ ծանոթ մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, որ համաձայն է շփվելու շրջապատի մարդկանց հետ[1]։ Հանդիսանում է հոգեշարժային խանգարման ախտանիշ, կարող է դրսևորվել ուղեղի վնասվածքից, հոգեկան ծանր ցնցումից հետո, հրդեհի, մտերիմների մահից հետո։ Մուտիզմի ժամանակ բացակայում է ինչպես պատասխան, այնպես էլ ինքնաբուխ խոսքը։ Միևնույն ժամանակ ուրիշի խոսքը հասկանալու և խոսելու ընդունակությունները պահպանվում են։
Կարող է հանգեցնել լոգոֆոբիայի և կակազության։
Մուտիզմով հիվանդների խնամքի առանձնահատկությունն այն է, որ բուժքույրը պետք է մշտական շփում պահպանի այդպիսի այցելուների հետ` օգտագործելով դիմախաղ, նամակներ, ժեստեր։ Զրույցները, նյարդային համակարգը խթանող միջոցների հետ միասին շատ օգտակար են և լիովին հեռացնում են խլությունը և համրությունը։ Մուտիզմի բուժման համար բժիշկի նշանակմամբ ընդունում են ազատման մեթոդը։ Կոֆեինի 1 մլ 10 % լուծույթի ներարկումից 3-5 րոպե հետո հիվանդին շատ դանդաղ ներերակային ներարկում են (1 մլ/ր) ամիտալնատրիա, մինչև թեթև հարբած վիճակի առաջանալը։ Որպես կանոն, բավական է մեկ ընթացակարգը։ Ավարտելով ընթացակարգը` բուժքույրը պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպի հիվանդին պատասխանել հարցերին և նրա հետ զրուցել։
Հասարակություն և մշակույթ
խմբագրել- Մուտիզմը նկարագրվում է ռուսական «Ջրահարս» գեղարվեստական ֆիլմում. վիրավորվելով չար և խստասիրտ մորից, Ալիսան որոշում է ընդմիշտ լռել և 10 տարի շարունակ ոչ մի բառ չի արտասանում։
- Եվս մեկ դեպք կինոմատոգրաֆիայում՝ շվեդացի ռեժիսոր Ինգմար Բերգման ֆիլմը՝ «Մարդ». ըստ սցենարի հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Ֆոգլերը լռում է հենց ներկայացման ժամանակ, նրա լռությունը բժիշկների կողմից բնութագրվում է ոչ թե որպես հոգեկան խանգարում, այլ որպես անհանգիստ վիճակ։
- «Մեծ պայթյունի տեսությունը» սերյալի հերոսներից մեկը՝ Ռաջեշ Կուտրապալին տառապում է ընտրական մուտիզմով՝ կանանց հետ խոսելու անկարողություն, չնայած կարող է նրանց պատասխանել ժեստերով։
Կրոնում
խմբագրելԴասակարգային կառուցվածքում և կրոնում մուտիզմը կապված է լռության ճաշի հետ։ Օրինակ, որոշ հոգեկան տրավմաներից հետո, որոնք հասարակության կողմից համարվում են ամոթալի (բռնաբարություն, «ազգի դավաճան» և այլն) հասարակությունը բոյկոտ է հայտարարում մեղադրվող անձին, արդյունքում ստանալով անձի համանման պատասխան ռեակցիա, կամ անձը ինքն է ընդունում նման որոշում, նման իրավիճակ կարող է լինել այն ժամանակ, երբ մարդը կրոնական պատճառներով իր ամբողջ կյանքը համարում է մեղսալի։ Դրա արդյունքը կարող էլինել ճգնավորությունը կամ վանքում փակվելը՝ երկարտև լռությամբ, սեփական կամ հասարակության որոշմամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ М. В. Коркина, Н. Д. Лакосина, А. Е. Личко, И. И. Сергеев Психиатрия: Учебник для студ. мед. вузов. — М.: МЕДпресс-информ, 2006. — 576 с. — ISBN 5-98322-217-1
Մատենագիտություն
խմբագրել- Психиатрия : учебник / М. В. Коркина, Н. Д. Лакосина, А. Е. Личко, И. И. Сергеев. — 2-е изд., перераб. и доп. — М. : МЕДпресс-информ, 2002.
- Нервные болезни : учебник / М. Н. Пузин, А. В. Степанченко, Л. Г. Турбина и др. ; под ред. М. Н. Пузина. — М. : Медицина, 1997.