Լոգոֆոբիա (հին հունարեն՝ λόγος՝ բառ, խոսք կամ հին հունարեն՝ γλῶσσα՝ լեզու), կակազության հետ կապված վախ խոսելուց։

Ունի տարատեսակներ՝ վախ ընդհանրապես խոսելուց[1], հանրային ելույթներից[2], անծանոթ մարդկանց հետ խոսելուց[3], բեմից, կմկմալով խոսելուց[4]։

Ֆոբիան կարող է լինել մասնակի և անվանվել սելեկտիվ կակազություն։ Օրինակ՝ լոգոֆոբիայով տառապողը ազատ խոսում է մոտ մարդու հետ, կակազում է քիչ ծանոթ մարդկանց հետ խոսելիս և կարող է ընդհանրապես վախենալ անծանոթի հետ խոսելուց։

Հետևանքները խմբագրել

Լոգոֆոբիայի հետևանքը հիմնականում լինում է սոցիոֆոբիան, սեփական անձի նկատմամբ անվստահությունը, ինքնագնահատականի անկումը, պատասխանատվությունից, հասարակական վայրերից խուսափելը, հեղինակավոր աշխատանքների մերժումը և կյանքի մակարդակի անկումը։ Աստիճանաբար նեղանում է շփման գոտին, սահմանափակվում է հարմարավետության գոտին[5]։

Ինչպես նաև մեծանում է տարատեսակ կախվածությունների, վատ սովորությունների (օրինակ՝ ալկոհոլիզմ, նարկոմանիա) առաջացման ռիսկը։

Հնարավոր պատճառը խմբագրել

Հոգեբանական խմբագրել

  • վախ պատասխաատվությունից, շրջապատի ռեակցիայի հանդեպ անպատրաստություն, քրոնիկ հոգնածություն, մեղքի և ամոթի բարդույթ, ցածր ինքնագնահատական, շրջապատի մարդկանց բացասական վերաբերմունքի սպասում
  • հոգեբանական տրավմաներ, վախ, քրոնիկ հոգնածության ախտանիշ

Ֆիզիոլոգիական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել