Մուստաֆա Շենթոփ (թուրքերեն՝ Mustafa Şentop, օգոստոսի 6, 1968(1968-08-06), Թեքիրդաղ, Թուրքիա), Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության անդամ է, որը 2011 թվականի հունիսի 12-ից Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից դարձել է խորհրդարանի անդամ։ Նա առաջին անգամ ընտրվել է 2011 թվականի համընդհանուր ընտրություններում և վերընտրվել 2015 թվականի հունիսին։ 2012-2015 թվականներին զբաղեցրել ԱԶԿ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պատասխանատու էր ընտրարշավների անցկացման համար։

Մուստաֆա Շենթոփ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Մարմարա համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 6, 1968(1968-08-06) (55 տարեկան)
Ծննդավայր Թեքիրդաղ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Կայք՝ mustafasentop.com

2019 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է Ազգային Մեծ ժողովի 29-րդ խոսնակ Բինալի Յըլդըրըմի հրաժարականից հետո[1], որը հրաժարական է տվել, որպեսզի կենտրոնանա 2019 թվականի տեղական ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու իր քարոզարշավի վրա։

Կենսագրություն խմբագրել

Մուստաֆա Շենթոփը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 6-ին Թեքիրդաղում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է Մարմարի համալսարանի մագիստրոսի և դոկտորականի աստիճան։ 1993 թվականից դասավանդել է Մարմարա համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Շենթոպը ստացել է դոկտորի կոչում, 2005 թվականին՝ դոցենտի կոչում, իսկ 2011 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Շենթոփը նաև դասախոսություններ է կարդացել Ֆաթիհ, Մալթեփե, Ըշիկ, Դողուշ և Ստամբուլի առևտրային համալսարաններում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի 4 երեխա[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Անկախ Թուրքմենստանի հանդեպ մեծ սիրո համար» շքանշան (2022 թվականի նոյեմբերի 19, Թուրքմենստան), Թուրքմենստանի և Թուրքիայի Հանրապետության միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ հաջողությունների համար, ինչպես նաև հաշվի առնելով Թուրքմենստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новым спикером ВНСТ стал Мустафа Шентоп». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Mustafa Şentop Kimdir ? — Mustafa Şentop Hayatı ve Biyografisi
  3. Указ Президента Туркменистана «О награждении председателя Великого Национального Собрания Турции Мустафы Шентопа орденом Туркменистана «Garaşsyz Türkmenistana bolan beýik söýgüsi üçin»