Մուսա Ջալիլի հուշարձան (Կազան)

Մուսա Ջալիլի հուշարձան ( թաթ.՝ Муса Җәлил һәйкәле), թաթար խորհրդային բանաստեղծ, Խորհրդային Միության հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր Մուսա Ջալիլին նվիրված հուշարձան Կազանի Մայիսի 1-ի հրապարակում։ Տեղադրվել է 1966 թվականին։

Մուսա Ջալիլի հուշարձան
Մուսա Ջալիլի հուշարձանը Կազանում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1966
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿազան
Ներկա վիճակկանգուն, ՄԺՕ № 1610061000
 Musa Dzhalil monument (Kazan) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը գտնվում է Կազանի Կրեմլի հարավային հատվածում, Քաղաքային դումայի և Թաթարստանի ազգային թանգարանի շենքի դիմաց, որտեղ 1894-1918 թթ. եղել է Ալեքսանդր II-ի հուշարձանը[1]։

Բացվել է 1966 թվականի նոյեմբերի 3-ին (Մուսա Մուստաֆաևիչ Ջալիլովի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ), հուշարձանն իրենից ներկայացնում է տարածական մշակված համալիր, որը բաղկացած է երեք հիմնական մասերից`ստիլոբատ-հրապարակ, քանդակներ և գրանիտե պատեր։ Կոմպոզիցիայի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ցիգալը և ճարտարապետ Լև Գոլուբովսկին[2]։

1974 թվականին Մուսա Ջալիլի հուշարձանը ներառվել է ՌԽՖՍՀ մշակութային հուշարձանների ցանկում, որոնք պաշտպանված են որպես պետական նշանակության հուշարձաններ[3]։

Հրապարակ խմբագրել

Գրանիտե հարթակը սեղանակերպ է, որի կենտրոնում ծաղկային այգի է, կողքերում հղկված գրանիտից պատրաստված նստարաններ[2]։

Կրեմլյովսկայա փողոցի կողմից կա թեթև ավտոմեքենաների և զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղի։

Բաուման փողոցի ստորին մասին և «Կրեմլյովկայա» մետրոյի կայարանից դեպի արևմտյան կողմը սանդուղք կա։

Տարին երկու անգամ`փետրվարի 15-ին (Մուսա Ջալիլին ծննդյան տարելիցին) և օգոստոսի 25-ին («Կուրմաշևի խմբի» տարելից) հուշարձանի մոտ անցկացվում են հանդիսավոր հանրահավաքներ։

Քանդակ խմբագրել

Քանդակն ունի 7,9 մետր բարձրություն։ Ֆիգուրի ճկունությունը տարբերվում է ձևերի մոնումենտալ խոշորացմամբ, մոդելավորման ամբողջականությամբ և մոդելավորման հստակությամբ[2]։

Դինամիկ կոմպոզիցիայի գաղափարա-պատկերավոր միտքն այն է, որ Մուսա Ջալիլը պատկերված է անզուսպ ավյունով։ Բեռլինյան Պլյոտցենզեե բանտում մահացած բանաստեղծը կարծես պոկում է իրեն կապող փշալարերը։ Մինչև գոտկատեղ մերկ ֆիգուրն արտահայտում է ուժ և էներգիա, գլուխը հպարտորեն բարձր է, անսասան վճռական հայացքը խոսում է քաջության, կայունության, բարոյական ուժի և հերոսության մասին[2]։

Բրոնզե պատվանդանի վրա, որը ֆիգուրի հետ միասին մեկ ամբողջություն է ներկայացնում, կա ֆաքսիմիլային արձանագրություն՝ «М. Җәлил»:

Պատ խմբագրել

 
«Կուրմաշևի խմբի» հիշատակի հարթաքանդակ

Հարթակի հիմնական տրապեցիայի երկայնքով գրանիտե բլոկներից պատն է, մասամբ հղկված, մասամբ միայն թեթևակի վերամշակված։ Բլոկների վրա պատկերված են ծիծեռնակներ և Մուսա Ջալիլի բանաստեղծություններից երեք մեջբերումներ (թաթարերեն և ռուսերեն)[2]։

1994 թվականի օգոստոսի 25-ին, Մուսա Ջալիլի ընկերների հիշատակին և Պլյոտցենզեեի բանտում նրանց մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ գրանիտե պատին բացվել է հարթաքանդակ[4]։ Այն ներկայացնում է թաթարական ընդհատակյա տասը գործիչների դիմաքանդակները. նրանք են՝ Գայնան Կուրմաշև, Աբդուլլա Ալիշ, Ֆուատ Սայֆելմուլյուկով, Ֆուատ Բուլատով, Գարիֆ Շաբաև, Ախմետ Սիմաև, Գաբդուլլա Բատտալով, Զիննատ Խանասով, Ախատ Ատնաշև, Գալլյանուր Բուխարև։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Утраченное второе «кольцо» Казани Արխիվացված 2013-12-11 Wayback Machine // Республика Татарстан. - № 19 (24575). - 29 января 2002 года.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Памятник М. Джалилю(չաշխատող հղում) // Сайт Министерства культуры РТ на официальном портале Правительства Республики Татарстан.
  3. Постановление Совмина РСФСР от 4 декабря 1974 года № 624 «О дополнении и частичном изменении Постановления Совета Министров РСФСР от 30 августа 1960 года № 1327 „О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР“»
  4. Абдулхан Ахтямзян. О «Курмашеве и десяти других», казненных в Берлине за «подрыв военной мощи» Германского рейха // Татарские новости. - 2002. - № 1 (90).