Մուշե եպիսկոպոս

հայ հոգևորական


Մուշե եպիսկոպոս (գրաբ.՝ Մուշէ եպիսկոպոս Սիւնեաց, 5-րդ դար - 519), հայ հոգևորական, Սյունիքի 6-րդ եպիսկոպոս (483-519)[1]։

Մուշե եպիսկոպոս
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Մուշե եպիսկոպոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Սյունյաց 6-րդ եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 483
Կառավարման ավարտ 519
Նախորդող Գաղատ եպիսկոպոս
Հաջորդող Երիցակ եպիսկոպոս
Ձեռնադրություն 483
Հոգևոր աստիճան եպիսկոպոս

Կենսագրություն

խմբագրել

Մուշե եպիսկոպոսը 483 թվականին Սյունիքի եպիսկոպոս է ձեռնադրվել, հաջորդելով՝ Գաղատ եպիսկոպոսին (466-483)։ Մուշե եպիսկոպոսը, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի ժամանակակիցն է։ Հյուրընկալել է Ղազար Փարպեցուն։ 506 թվականին մասնակցել է Դվինի եկեղեցական ժողովին։ Նրան հաջորդել է Երիցակ եպիսկոպոսը (519-520)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 464.