Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց
Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1937 |
Անվանված է | Մուշեղ Իշխան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Փավստոս Բուզանդի փողոց, 107 շենք |
Կայք | yerevan5.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելԴպրոցը հիմնադրվել է 1937 թվականին, դպրոցի շենքը կառուցվել է 1938 թվականին Երևանի Կոնդ թաղամասում։ Դպրոցն ի սկզբանե կոչվել է Բերիայի անունով, իսկ 1953 թվականին՝ նրա մահից հետո, անվանափոխվել է և կոչվել հայ գրականության պրոլետարական գրական հոսանքը սկզբնավորողներից մեկի` Հակոբ Հակոբյանի անունով։ Դպրոցը սկզբում եղել է օրիորդաց վարժարան, 1941 թվականին ժամանակավորապես իր հարկի տակ է ընդունել Մեծ հայրենական պատերազմի վիրավոր զինվորներին։ Բազմաթիվ անգամներ դպրոցն իր հարկի տակ է ընդունել Շևչենկոյի անվան դպրոցի և թիվ 58 դպրոցի սաներին, որոնք տեղավորվել են դպրոցի երրորդ հարկում։ Թիվ 58 դպրոցը հիմնադրվել է 1953 թվականից, սակայն աշխատել է 1977-1978 ուսումնական տարվանից։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ 58 դպրոցն անվանակոչվել է Մուշեղ Իշխանի անվան ճեմարան։ 1992 թվականին Մուշեղ Իշխանի անվան թիվ 58 և Հ. Հակոբյանի անվան թիվ 5 դպրոցները միավորվել են մեկ անվան հարկի տակ` կրելով բանաստեղծ Մուշեղ Իշխանի անունը[1][2]։ 2013 թվականին վերանվանվել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց։ Աշխատում է միահերթ, հնգօրյա աշխատանքային ռեժիմով։ Դպրոցի գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 4000 միավոր (առանց դասագրքերի)[3]։
Շրջանավարտներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Երևանի Մուշեղ Իշխանի անվան h. 5 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Երևանի Մուշեղ Իշխանի անվան h. 5 հիմնական դպրոց։ Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դպրոցի կայքէջ Արխիվացված 2019-01-07 Wayback Machine