Մուհամեդ Նագի (արաբ․՝ محمد ناجى‎‎, հունվարի 27, 1888(1888-01-27)[1] կամ հունվարի 17, 1888(1888-01-17), Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - ապրիլի 5, 1956(1956-04-05)[2][1], Կահիրե, Եգիպտոս[2] և Ալեքսանդրիա, Եգիպտոս), եգիպտացի նկարիչ և գրաֆիկ, ռեալիստ, եգիպտական գեղանկարչության հիմնադիրներից մեկը։

Մուհամեդ Նագի
Ծնվել էհունվարի 27, 1888(1888-01-27)[1] կամ հունվարի 17, 1888(1888-01-17)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[2]
Վախճանվել էապրիլի 5, 1956(1956-04-05)[2][1] (68 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[2] և Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Մուհամեդ Նագին ծնվել է 1888 թվականի հունվարի 27-ին Ալեքսանդրիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1910-1914 թվականներին Մուհամեդ Նագին ինքնուրույն սովորել է Ֆլորենցիայում, իսկ 1918 թվականից հետո՝ Փարիզի գեղարվեստի դպրոցում[3]։ Մուհամեդ Նագին մահացել է 1956 թվականի ապրիլի 5-ին Կահիրեում։

Ստեղծագործություն խմբագրել

Մուհամեդ Նագիի վաղ ստեղծագործություններում առկա է Կլոդ Մոնեի, ինչպես նաև պոստիմպրեսիոնիստական հոսանքների և հին եգիպտական գեղանկարչության ազդեցությունը։ Ալեքսանդրիայում նա հիմնել է «Ատելիե» գեղարվեստական միավորումը, որը դարձել է Ալեքսանդրիայի ժամանակակից գեղանկարչության դպրոցի միջուկը։ Նագիի նկարելոը ոճը տարբերվում է լայն, ազատ, ամբողջական վրձնահարվածներով և կուլիսային կառուցվածքով[3]։ Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ և բնանկարներ նվիրված են Եգիպտոսին։ 30-ականների սկզբին Նագին ստեղծել է աբիսինյան նկարների մեծ և հետաքրքիր շարք։ Նա հեղինակել է «Գոմեշն ու ֆելլահը» և «Նեղոսի հեղեղը» հաստոցային նկարները, որոնք պահվում են Կահիրեի Նագիի թանգարանում[4]։

Նագին տարված է եղել նաև մոնումենտալ նկարչությամբ։ Նա ստեղծել է մոնումենտալ պաննոներ Ալեքսանդրիայում Ազգային ժողովի նիստերի դահլիճի՝ «Եգիպտոսի վերածնունդը», Ալեքսանդրիայի Մոասսե հիվանդանոցի (1934) և Փարիզում համաշխարհային ցուցահանդեսի (1937) համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Наги Мухаммед (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Мухаммед Наги Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте persons-info.com.
  4. Наги Мухаммед // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  5. Веймарн Б. Искусство Арабских стран

Գրականություն խմբագրել

  • Retrospective Mohamed Naghi. 1888‒1956, [Le Caire], 1957.

Արտաքին հղումներ խմբագրել