Մուկեշ Ռիշի (հինդի՝ मुकेश ऋषि, ապրիլի 19, 1956(1956-04-19), Ջամմու, Հնդկաստան), հնդիկ դերասան, որը հիմնականում խաղում է չարագործ դերեր հինդի և տելուգու լեզուներով ֆիլմերում։

Ծննդյան թիվ՝ապրիլի 19, 1956(1956-04-19) (67 տարեկան)
Ծննդավայր՝Ջամմու, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0728262

Կենսագրություն խմբագրել

Մուկեշը ծնվել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատհուա շրջանում, ունի Գուջար ծագում։ Ավարտել է Չանդիգարխ քաղաքի պետական քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Մումբայում, ապա Ֆիջիում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը։ Վերջինիս ընտանիքն աշխատում էր ավանդական խանութում[1]։

Հարսանիքից հետո նրանք տեղափոխվել են Նոր Զելանդիա, որտեղ Մուկեշը սկսել աշխատել որպես մոդել, թեև խիտ գրաֆիկի պատճառով նա դժվարությամբ էր ժամանակ գտնում այդ աշխատանքի համար և դժգոհ էր մոդելային առաջադրանքներից[2]։ 7 տարի անց նա վերադարձավ Մումբայ և ընդունվեց Ռոշան Տանեջիի դերասանական դպրոց[1]։

Դերասանական գործունեության մեջ շրջադարձային էր «The Sword of Tipu Sultan» սերիալը, սակայն կինոյում նրա առաջին աշխատանքը «Կապույտ գետն» էր (1990), որտեղ կատարել է էպիզոդիկ դեր։ Իսկ առաջին խոշոր դերը խաղացել է «Gardish» ֆիլմում՝ կատարելով չարագործի դեր։

Ներկայումս Մուկեշը հիմնականում նկարահանվում է տելուգու լեզվով։ Այդ լեզվով նրա առաջին ֆիլմը դարձավ «Gandeevam»-ը։ Նա սկսեց խաղալ ոչ միայն բացասական դերեր, այլև դրական կերպարներ, օրինակ՝ գլխավոր հերոսների հայրերը։ Նա Բոլիվուդի այն մի քանի չարագործներից մեկն է, որոնք չեն կարողացել իրենց ձայնով հնչյունավորել տելուգու լեզվով ֆիլմերը լեզվին չտիրապետելու և ոչ ճիշտ արտասանության պատճառով[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Քեշնիի հետ, որը ծնունդով Ֆիջիից է։ Ունի մեկ որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 The Sword of Tipu Sultan Միր Սաքիբ
1990 Կապույտ գետ Ghayal (հինդի) Կամրան
1993 Gardish (հինդի) Բիլա Ջիլիանի
1994 Gandeevam տեսուչ Վիր Պենտայա
1998 Ճշմարիտ արժեքներ Bandhan (հինդի) Հաժենդրա
2000 420 խաղացող Khiladi 420 (հինդի) Բհայ
2000 Manoharam Բաշա
2001 Narasimha Naidu Կուպի Սվամի Նայդու
2001 Adhipathi Դունապոտուլա Ջարմա Ռաո
2002 Indra Վիրա Շանկար Ռեդի
2003 Միակը Okkadu Վիջայ Վարմա
2005 Բանի Bunny Մայսամա
2006 Պուրնամի Pournami Նարասիմհա
2007 Bhoopathi
2008 Kantri Պապիկ Կրանթ
2009 Drona Հայր Դրոնի
2009 Արիա 2 Arya 2 Ռաժի Ռեդդի
2013 Կեղծավորը Baadshah Ժանրադժ
2013 Ճանապարհ դեպի մորաքրոջ տուն Attarintiki Daredi Հարի Նանդա
2014 Առյուծի սիրտ 2 Singam 2 Բհայ
2014 Race Gurram Պեդի Ռեդի
2015 Beeruva հայր Սավտի
2015 Միլիոնատեր Srimanthudu Վենկատա Ռատնամ
2015 Sher Դադա
2015 Loafer հայր Մունի
2016 Dulhan Chahi Pakistan Se
2019 Vinaya Vidheya Rama Պանդյամ Պարուսուրամ
2019 Maharshi հայր Աջայա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Syed Firdaus Ashraf. Quite a Character. Interview with Mukesh Rishi. Rediff.com. Retrieved on 8 August 2015.
  2. Anuj Kumar (24 March 2007) Terror gets a name. Interview with Mukesh Rishi. Hindu.com.
  3. [1]
  4. [2]