Մուզակիի ճակատամարտ
Մուզակիի ճակատամարտ (հուն․՝ Mάχη του Μουζακίου)՝ տեղի է ունեցել 1878 թվականի հունիսի 4-ին հունական և Օսմանյան կայսրության զորքերի միջև։ Այն 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հիմնական հունական ապստամբական իրադարձություն է, որը ծագել է՝ Թեսալիայում և Էպիրում։
Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մուզակի ճակատամարտ | |||||||||||
Ֆիզիկոգրաֆիկ քարտեզը Մուզակի | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Օսմանյան կայսրություն | Հունաստանի թագավորություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Օսմանյան կայսրություն, Մուսաա Հեքաքա | Հունաստանի թագավորություն, Ստիլյանոս Տզավելաս |
Նախապատմություն
խմբագրելԱնկախ Հունաստանի թագավորության ստեղծումը հանգեցրեց նրան, որ Օսմանյան կայսրության այլ շրջաններում բնակվող հույները նույնպես ցանկացան լինել անկախ։ Անկախության գաղափարը սկսեց տարածվել Մակեդոնիայում, Թեսալիայում և Էպիրոսում[1]։
Արևմտյան Թեսալայի շրջանում խռովությունները սկսվել էին առանց Հունաստանի բանակի պաշտոնական ներգրավվածության, սակայն այս շրջան էին ուղարկվել հունական սպաների գաղտնի կոմիտե, որոնք պետք է համակարգեին տեղի պարտիզանական խմբավորումների հետ նահանջող օսմանյան զոքերի վրա հարձակումնները[2]։
Ընդհանուր շտաբ բնակարանը տեղակայվեց Լոուտրո Կարդիտեսում, որի հրամանատարն էր հրետանու գնդապետ Կոնստանտինոս Իսխոնոմախոսը, որին օգնում էին կապիտաններ Գեորգիոս Ֆիլարթոսը և Իոաննիս Իգգլեսիսասը[3]։
Իրադարձություններ
խմբագրելՊարտիզանական պատերազմները արդեն իսկ բնորոշ էին թուքերի և ալբանացիների դեմ։ 1878 թվականի մարտի սկզբին տեղի առաջնորդ Թանասսիս Զիակասը և նրա խումբը ապստամբեց Վոունիստա, Գրանիստա և Մեսենիկոլա գյուղերում[4]։
Ստիլիանոս Տզավարասը, որն հունական բանակի ավագ սերժանտ էր նույնպես ձաևավորեց Կարակաչաններից և Առումիններից կլեֆտների (հուն․՝ Κλέφτες) խմբեր[5]։
Երկու խմբերը հավաքվեցին և հարձակում գործեցին Մուզակի գյուղի վրա, որը ուներ մեծ ռազմավարական նշանակություն տարածաշրջանում, և այդպիսով խմբավորումները ստանում էին հագուստի և ուտելքի բանալին։ Եվ բացի այդ, դա հնարավորություն էր օսմանյան զոքերին դուրս բերել մեծ քաղաքներից։
Ճակատամարտ
խմբագրելՀարձակումից հետո բազում թուրքեր և ալբանացիներ փախան դեպի Տրիկալա, որտեղ իշխանությունները ուղարկել էին զոքեր Մուսսա Հեքաքի գլխավորությամբ, որպեսզի հետ նվաճեն գյուղը և ճնշեն ապստամբությունը։
Հույների համար սա կենսական հնարավորություն էր հաղթել գլխավոր թշնամուն, այդ պատճառով էլ հունական կանոնավոր բանակի զորքերը տեղակայվաեցին, որպեսզի օգնեն ոչ կանոնավոր խմբավորումներին։ Օսմանյան զորքերը չէին սպսում բախվել որևէ լուրջ ուժի հետ, քան կլեֆտերի, որոնց հետ պայքարում էին երկար տարիներ, ուստի նրանց ուժը կրճատվել էր մինչև թեթև հետիոտնային և հեծելազորային ուժերի։
Արդյունքում, 1878 թվականի մայիսի 4-ին օսմանյան զոքերը անակնակլի եկան առավել լավ պատրաստված հունական ուժերի կողմից և ամբողջովին ջախջախվեցին հունական ուժերի կողմից[4]։
Արդյունքներ
խմբագրելՄուզակի ճակատամարտում տարած հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ պարտիզանական խմբավորումների համար, սակայն շուտով օսմանյան զորքերը կարողացան վերակազմավորվել և ճնշել ապստամբությունը։ Մինչ այդ Հունաստանը շարունակում էր ճնշում գործադրել Մեծ տերությունների վրա, որպեսզի օգնություն ցուցաբերեն պարտիզաններին։ Վերջ ի վերջո, Թեսալիան 1881 թվականին հայտնվում է հունական թագավորության կազմի մեջ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Douglas Dakin "The unification of Greece, 1770-1923", pg.129
- ↑ William Kinnaird Rose: "With the Greeks in Thessaly" Elibron Classics. 2005 - Adamant Media Corporation, pg.50
- ↑ P. Mesiakaris. «e-Karditsa.gr -».
- ↑ 4,0 4,1 P. Mesiakaris. «e-Karditsa.gr -».
- ↑ Romilly Jenkins “The Dilessi Murders – Greek Brigands and English Hostages", Prion Books 1981, pp. 34-36
- ↑ Ellis Ashmead Bartlett: "The Battlefields of Thessaly: with Personal Experiences in Turkey and Greece" Elibron Classics. 2005 - Adamant Media Corporation