Կարակաչաններ (հուն․՝ Σαρακατσάνοι), էթնիկ խումբ Հունաստանի լեռնային շրջաններում (Թեսալիա, Մակեդոնիա, Էպիրուս, Պելոպոնես) (մոտ՝ 10.000), հարավարևմտյան Բուլղարիայում (մոտ՝ 4.000, 2001) և Մակեդոնիայում։ Խոսում են նոր հունարենի բարբառով։ Դավանում են ուղղափառություն[1]։

կարակաչաններ
Ընդհանուր քանակ

14.000

Բնակեցում
Հունաստան Հունաստան 10.000
Բուլղարիա Բուլղարիա 4.000
Լեզու(ներ)
հունարեն
Հավատք(ներ)
ուղղափառություն

Մինչև 20-րդ դարի կեսերը հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, կաթի և մսի ատևտրով։ Ամառային ամիսներին կարակաչանները ապրել են բուլղարական Ռոդոպներում, իսկ ձմռանը վերադարձել են Հունաստան։ Դեպի հյուսիս միգրացիան սկսել են գարնանը՝ Յուրայի օրը, իսկ հակառակ ուղղությամբ՝ Դմիտրիի օրը։ Ներկայումս նստակյաց են. զբաղվում են հողագործությամբ, չեն առանձնանում տեղացիներից։ Նստակյաց կյանքի անցնելը Բուլղարիայում մասամբ հետևանք էր այն բանի, որ բուլղարական տեղական իշխանությունները առգրավում էին կարակաչանների հոտերը[2]։ Օսմանյան կայսրությունում կարակաչանները համեմատաբար անկախ էին։ Սակայն թուրքերի հետ ունեցած բազմաթիվ կոնֆլիկտների արդյունքում նրանք, ինչպես վկայում է բուլղարացի հայդուկ Խրիստո Մակեդոնացին, երազում էին ազատվել թուրքական լծից[3]։

Մի վարկածի համաձայն՝ կարակաչանները թրակիացիներ են, որոնք խոսում են հունարենով։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նրանք հունականացված ռումիններ են, իսկ մեկ ուրիշ վարկածով էլ՝ հունականացված թուրքեր։ Կան նաև նրանց ծագման այլ վարկածներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иванова Ю. В. Каракачаны // Народы и религии мира: Энциклопедия / Гл. редактор В. А. Тишков; Редкол.: О. Ю. Артемова, С. А. Арутюнов, А. Н. Кожановский, В. М. Макаревич (зам. гл. ред.), В. А. Попов, П. И. Пучков (зам. гл. ред.), Г. Ю. Ситнянский. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — С. 222—223. — ISBN 5-85270-155-6.
  2. Zenja Pimpireva. Karakacanite v Bulgaria. Ot nomadstvo kam usednalost / Karakačani Bugarske. Od nomadskog do sjedilačkog života. Sofia, 1995
  3. Χατζημιχάλη, Αγγελική. Οι Σαρακατσάνοι. Αθήνα. σελ. 82, 1957. ISBN 978-9-608-76974-8.

Արտաքին հղումներ խմբագրել