Մորշխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր գետահովտում։

Գյուղ
Մորշխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՄորըշխա, Մորշըխա, Մորշխա, Մորիշխա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 26 տուն՝ 110 հայ և 6 տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մորշխանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել էր 1862 թվականին՝ ավելի հին և փլված եկեղցու տեղում։ Գյուղն ուներ նաև 2 կամարակապ աղբյուրներ, Ս. Սարգիս և Վասլավա վանքեր, Ս. Սարգսի քար ուխտատեղի

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ 1880 թվականին հիմնված Ռուբինյան դպրող, որը կառուցվել էր Հալեպում պանդխտող համագյուղացիների միջոցներով։ 1890 թվականին դպրոցը դարձավ եկրսեռ։

Վարչական բաժանում խմբագրել

Գյուղն ուներ 2 թաղ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 870-871

Աղբյուրներ խմբագրել