Մորիս Քոուփլենդ
Մորիս Ալբերտ Քոուփլենդ (անգլ.՝ Morris Albert Copeland, օգոստոսի 6, 1895, Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 4, 1989, Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Կոռնելի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1957 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Մորիս Քոուփլենդ անգլ.՝ Morris Albert Copeland | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1895 Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 4, 1989 (93 տարեկան) Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան և Ամհերստի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄորիսը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 6-ին Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում՝ Ալբերտ Էդվարդս Կոուպլենդի (1869-1950) և Ջենի Մորիսի (1869-1966) ընտանիքում։
Մորիս Կոուպլենդը Ամհերստի քոլեջն ավարտել է բակալավրի աստիճանով 1917 թվականին, իսկ 1921 թվականին Չիկագոյի համալսարանում արժանացել է դոկտորական աստիճանի[3]։
1921-1925 թվականներին սկսել է դասախոսական գործունեությունը որպես տնտեսագիտության դասախոս, 1925-1928 թվականներին՝ պրոֆեսորի ասիստենտ, որն ավարտել է 1928-1930 թվականներին Կոռնելի համալսարանում։ 1930-1936 թվականներին Միչիգանի համալսարանում եղել է տնտեսագիտության պրոֆեսոր։ 1933-1939 թվականներին՝ Վաշինգտոնի կենտրոնական վիճակագրական խորհրդի գործադիր քարտուղար, 1939-1940 թվականներին՝ Բյուջետավորման հետազոտական բյուրոյի տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ռազմական արտադրության խորհրդի ռազմամթերքի բաժնի պետն էր։ 1949 թվականից եղել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր։ 1966-1967 թվականներին՝ Միսսուրիի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, իսկ 1967-1969 թվականներին՝ Օլբանի նահանգի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։
1957 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահն էր[4]։
Մորիս Կոուպլենդը մահացել է 1989 թվականի մայիսի 4-ին Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում՝ թոքաբորբից[5]։
Ընտանիք
խմբագրելՄորիս Կոուպլենդն ամուսնացել է Մերի Ֆելփս Էնդերսի հետ, նրանք ունեցել են մեկ դուստր՝ Հելեն Գատիջը և մեկ որդի՝ Ռոբերտը[5]։
Մրցանակներ
խմբագրելԻր ձեռքբերումների համար պարգևատրվել է՝
- 1957 թվական - Ամհերստի քոլեջի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր,
- 1963 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ[6]։
Մատենագրություն
խմբագրել- Copeland M.A. The National Income and Its Distribution// Recent Economic Changes in the United States, NBER, 1929 p. 761—844 ISBN 0-87014-012-4
- Copeland M.A., Jacobson J., Clyman B. Problems of International Comparisons of Income and Product// Studies in Income and Wealth, NBER, 1947, p. 133—159 — ISBN 0-870-14165-1
- Copeland M.A., Woytinsky W.S., Nienstaedt L.R., Warburton C., Ezekiel M. Comments on «Forecasting Gross National Product and Employment during the Transition Period: An Example of the 'Nation’s Budget' Method»// Studies in Income and Wealth, NBER, 1947, p. 109—130 — ISBN 0-870-14165-1
- Copeland M.A., Fabricant S., Stine O.C., Rothenberg J., Warburton C. Comments on «National Income Originating in Financial Intermediaries»//Studies in Income and Wealth, NBER, 1947, p. 50—82 — ISBN 0-870-14165-1
- Copeland M.A. Supplements to the Proposed Statement// Concerning a New Federal Financial Statement, NBER, 1947, p. 22—27 — ISBN 0-87014-450-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Fellows of the American Statistical Association database
- ↑ Kahn F., Staller G., Davis T. Morris A. Copeland // Cornell University Faculty Memorial Statement.
- ↑ Rutherford M. Morris A. Copeland: A Case Study in the History of Institutional Economics // Journal of the History of Economic Thought. — 2002. — Vol. 24. — № 3. — P. 261-290. —
- ↑ 5,0 5,1 Fowler G. Morris A. Copeland, 93, Is Dead // The New York Times. — May 24, 1989.
- ↑ John Simon Guggenheim Memorial Foundation Morris A. Copeland.