Մորեխ ելունդավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Մորեխներ
Տեսակ Մորեխ ելունդավոր
Լատիներեն անվանում
Nocarodes nodosus


Մորեխ ելունդավոր (լատին․՝ Nocarodes nodosus), մորեխների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ամուր և անհարթ ծածկույթներով և խոշոր մարմնով (արուի մարմնի երկարությունը 19,2-22,5 մմ է, էգինը` 36,5-48,5 մմ) անթև մորեխ է։ Գունավորումը մոխրագույն է, շագանակագույն, դեղնաշագանակագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ և հայտնի է Արարատի մարզի մի շարք կետերից (Վեդի քաղաքի շրջակայք, Քաղցրաշեն գյուղի մոտակայք, «Գոռավանի ավազուտներ» արգելավայր)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Մորեխ ելունդավորն ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում և ավազոտ անապատներում։ Բուսակեր է, բազմակեր։ Ձմեռում են հավանաբար թրթուրները և հասուն առանձնյակները, հայտնվում են մարտ-ապրիլ ամիսներին, զուգավորվում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով և եզակի առանձնյակներով հազվադեպ հանդիպող հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են՝ խոպան հողերի հերկումը, վտանգված չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.