Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Առաքել Աբրահամի Մովսիսյան, (հանրության շրջանում հայտնի է նաև «Շմայս» մականունով[1][2]) (օգոստոսի 20, 1966(1966-08-20), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[3], Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին անդամ։

Առաքել Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1966(1966-08-20) (58 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՀՀ ԱԺ պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն

խմբագրել

1993-1997 թվականներին Առաքել Մովսիսյանը սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով մարմնակրթություն մասնագիտություն[3]։

Արցախյան պատերազմ

խմբագրել

Համաձայն Հայաստանի Ազգային ժողովի կայքի՝ 1991-1994 թվականների Առաքել Մովսիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին[3]։ Ըստ նրա՝ հենց պատերազմի տարիներին է ստացել «Շմայս» մականունը, քանի որ պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «Շմայսեր» ինքնաձիգ է բերել[4]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Առաքել Մովսիսյանը 2004-2007 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ Ընդգրկվել էր ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում[5]։ 2007-2012 թվականներին համամասնական ընտրակարգով կրկին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով։ 19.06.2007-31.05.2012 թվականներին հանդիսացել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[5]։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով[3][5]։ 2017 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, սակայն չի ընտրվել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության ու քաղաքականությունից։

Լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերաբերմունքը

խմբագրել

Առաքել Մովսիսյանը աչքի է ընկել լրագրողների ու իրեն ընդդիմադիր գործիչ հանդիսացողների հասցեին հայհոյանքներ[6][7] ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով[8]։ Իր պատգամավորության տարիներին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հաճախ է սեռական և այլ բնույթի հայհոյանքներ[9] ու վիրավորանքներ[10] հնչեցրել ընդդիմադիր պատգամավորների ու լրագրողների հասցեին։ Այդպիսի դեպքերից է 2014 թվականին «Գազային համաձայնագրերի քվեարկությունը», որի ժամանակ նա Ազգային ժողովի դահլիճում գտնվող մի շարք լրագրողների հասցեին հնչեցրել է հետևյալ արտահայտությունը՝ «սրանց հանեք սիկտիր արեք ստեղից»[7]։

Ընտանիք

խմբագրել

Առաքել Մովսիսյանն ամուսնացած է, ունի չորս երեխա[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ինձ ազատ Շմայս են ասում»:
  2. ԱԺ պատգամավոր Շմայսը ասֆալտապատողներին բերման է ենթարկել Արմավիրի մարզ, (արխիվացված 03․05․2021թ․):
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՀՀ ԱԺ կայքում պատգամավոր Ա.Մովսիսյանի մասին պատմող էջը, (արխիվացված 03․05․2021թ․):
  4. ««Շմայսը» մականուն չի, պատմություն է», (արխիվացված 03․05․2021թ․):
  5. 5,0 5,1 5,2 «Ինչու են Առաքել Մովսիսյանին «Շմայս» ասում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  6. Պետք լինի, էլի կհայհոյեմ. Առաքել Մովսիսյան
  7. 7,0 7,1 ««Վնգուններդ դուրս կգա»։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  8. Երկիր. Շմայսը մատ է թափ տվել լրագրողի վրա:
  9. «Կեղտոտ շոու խորհրդարանում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  10. ««Վեր ընգի տեղդ, արա». Շմայսը դարձյալ բառապաշարը ցուցադրել է ԱԺ-ում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.