Մովսեսի կամուրջ
Մովսեսի կամուրջ (հոլ.՝ Mozesbrug), Նիդերլանդների Բերխեն օպ Զոմ համայնքում գտնվող[1] Ֆորտ դե Ռուվեր բաստիոնի խրամը հատող «սուզված» հետիոտն կամուրջ է[2]։
Մովսեսի կամուրջ | |
---|---|
Անունով | Մովսես մարգարե |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղանք | Բերխեն օպ Զոմ |
Տեսակ | հետիոտնային կամուրջ և արահետ |
Նյութ | Accoya ապրանքանիշի փայտանյութ |
Թռիչքների քանակ | 1 |
Ճանապարհ | Ֆորտ դե Ռուվեր |
Երկարություն | 50 մետր |
Բացման տարեթիվ | 2011 |
Պատմություն
խմբագրել17-րդ դարում Արևմտյան Բրաբանտում Իսպանիայի և Ֆրանսիայի հարձակումներից պաշտպանվելու համար կառուցվել են մի շարք ամրոցներ և խրամներ։ Նրանցից մեկի՝ Ֆորտ դե Ռուվերի խրամի խորությունը այնքան էր, որ հետևակը չկարողանար անցնել, և այնքան ծանծաղ էր, որ նավարկելի չլիներ։ Նապոլեոնյան պատերազմներից հետո ամրոցը լքվել է։ Մինչև 2010 թվականի վերականգնումը խրամում ջուր չի եղել, իսկ ափերը ծառերով են պատվել[3]։
Վերականգնում
խմբագրելՖորտ դե Ռուվերի պաշտպանության և վերականգնման համար ստեղծվել է «Ֆորտ դե Ռուվերի բարեկամներ» հիմնադրամը[4]։ Նրա պատվերով RO & AD Architecten ճարտարապետական գրասենյակի ճարտարապետներ Էո Կոստերը և Ադ Կիլը[3] 2010 թվականին նախագծել են այմպիսի կամուրջ, որը չէր խաթարի ամրոցի խրամի անմատչելիության պատրանքը[5]։ Քանի որ, կամուրջը կիսաընկղմված է ջրում և հեռվից նայողին չի երևում, դիտողի մոտ պատրանք է ստեղծվում, որ մարդիկ անցնում են ջրի միջով։ Նմանեցնելով Աստվածաշնչի Մովսեսի Կարմիր ծովն անցնելուն, կամուրջն անվանել են «Մովսեսի կամուրջ»[6][7]։
Կամուրջի կազմությունն ու նյութերը
խմբագրելԿամուրջը պատրաստված է սաղարթավոր ծառի Accoya ապրանքանիշի փայտից, որը սովորաբար օգտագործվում է նավերի տախտակամածների համար և մշակված է հատուկ հակասնկային նյութով[8]։ Անջրաթափանցիկության համար, արտաքինից պատված է նրբաթիթեղով[9]։ Ջուրը երբեք չի բարձրանում և լցվում կամրջից ներս, քանի որ նրա մշտական մակարդակը ապահովում են խրամի երկու ծայրերում գտնվող ամբարտակները։ Տեղումների ժամանակ կամրջի մեջ լցված ջուրը դուրս է մղվում այնտեղ տեղադրված պոմպի միջոցով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Moses Bridge
- ↑ Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!
- ↑ 3,0 3,1 3,2 Sunken Moses Bridge in Netherlands gives you walking across water effect(չաշխատող հղում)
- ↑ «Fort de Roovere @ Starforts.com». www.starforts.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Moses Bridge / RO&AD Architecten». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Sunken Pedestrian Bridge in the Netherlands Parts Moat Waters Like Moses!». Inhabitat. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «'Invisible' bridge UNDER moat waterline of 17th century fortress, built by Dutch engineers». Daily Mail Online. 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «The Moses Bridge – a Place Where Water Divides, The Netherlands». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Holy Moses! Miraculous 'bridge' parts the water at top tourist attraction
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մովսեսի կամուրջ կատեգորիայում։ |