Դաշնային նշանակության քաղաք

Դաշնային նշանակության քաղաք, քաղաքի կարգավիճակ Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնության վարչական միավոր։ Համաձայն Ռուսաստանի Դաշնության սահմանադրության (էջ. 65), այսպիսի կարգավիճակ ունեն երեք քաղաք՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Սևաստոպոլը։

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը երկրի ամենամեծ քաղաքներն են։ Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է, իսկ Սանկտ Պետերբուրգը նախկին մայրաքաղաքը և կարևոր նավահանգստային քաղաք Բալթիկ ծովում։ Սևաստոպոլը գտնվում է Ղրիմի Հանրապետությունում։ Այստեղ է գտնվում Սևաստոպոլի ռազմածովային բազան՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի գլխավոր նավահանգիստը։

Այս քաղաքներին բաժին է ընկնում երկրի տարածքի 0,03%-ը, բայց միևնույն ժամանակ այստեղ է ապրում նրա բնակչության 13,15%-ը և բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը։

Բացի դա, համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև 1995 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված, Բայկոնուր քաղաքի կարգավիճակի մասին, միջազգային համաձայնագրի[1], այս քաղաքին տրվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային նշանակության քաղաքի կարգավիճակ մինչև վարձակալության ժամկետի ավարտը՝ 2050 թվականը։ Սակայն Բայկոնուր քաղաքը չունի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կարգավիճակ, և նրա գործադիր կառավարման մարմինները չեն ներկայացված ՌԴ Դաշնային Խորհուրդում։

Մոսկվա (1), Սանկտ Պետերբուրգ (2) և Սևաստոպոլ (3) քաղաքները Ռուսաստանի քարտեզի վրա

Տեղական ինքնակառավարման առանձնահատկություններ

խմբագրել

Ի տարբերություն դաշնության այլ սուբյեկտներից, դաշնային նշանակության քաղաքներում կիրառվում է հատուկ տեղական ինքնակառավարման ձև։ Քաղաքների ներսում կազմավորվել են դաշնային նշանակության քաղաքների ներքաղաքային մունիցիպալ տարածքներ, Մոսկվայում դրանք 146-ն են, Սանկտ Պետերբուրգում՝ 111, իսկ Սևաստոպոլում` 9։ Իրենք քաղաքները չեն հանդիսանում մունիցիպալ կազմավորումներ։ Չնայած դրան քաղաքային տնտեսության ամբողջականության պահպանման նպատակով, իրավասությունների որոշ մասը ամրագրված է կենտրոնական կառավարության մարմիններին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել