Մոռացված ցեղասպանություն։ Քրիստոնյա ասորիների բնաջնջումը Թուրքիայում

«Մոռացված ցեղասպանություն։ Քրիստոնյա ասորիների բնաջնջումը Թուրքիայում» (գերմ.՝ Ein vergessener Holocaust. Die Vernichtung der christlichen Russen in der Turkei), փաստաթղթերի ժողովածու XIX դարի վերջին - XX դարի սկզբին Օսմանյան կայսրության քրիստոնյա ասորիների ցեղասպանության մասին։

Պատմություն խմբագրել

Հրատարակել է «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերությունը» 1989 թվականին (Գյոթինգեն-Վիեննա)։ Ժողովածուն կազմել է Գաբրիելե Յոնանը։ Նա էլ հենց տվել է հրապարակված փաստաթղթերի գիտական վերլուծությունը։

Ժողովածուում տեղ գտած 60 փաստաթղթերն անհերքելիորեն վկայում են, որ թուրքական իշխանությունները հայերի հետ մեկտեղ պարբերաբար հալածանքների են ենթարկել նաև քրիստոնյա ասորիներին, որոնք բաժանել են հայերի ողբերգական ճակատագիրը ինչպես 1894-1896-ին, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918), երբ տասնյակ հազարավոր ասորիներ դարձան երիտթուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանության զոհը։ Վավերագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քրիստոնյա ասորիների զանգվածային ոչնչացումը տեղի է ունեցել ճիշտ և ճիշտ հայերի նման («համիդիե» հեծելագնդերի օգտագործում, տեղահանություն, գնդակահարություններ, արգելափակում համակենտրոնացման ճամբարներում)։ Ասորիները հալածվել են հենց այն բանի համար, որ պատկանել են այլ կրոնական ու էթնիկական ընդհանրության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։