Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան

Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'art contemporain de Montréal), թանգարան Մոնրեալում, Քվեբեկ գավառի ամենախոշոր քաղաքում (Կանադա

Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Կանադա
ՏեղագրությունՔվեբեկ և Մոնրեալ
Հասցե1 Place Ville MarieH3B 3Y1
Հիմնադրվել է1964
Այցելուներ241 527 մարդ
Կայքmacm.org/en/(անգլ.) և macm.org(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնվել է 1964 թվականին Քվեբեկի կառավարության կողմից, դարձել է Կանադայի առաջին թանգարանը` նվիրված բացառապես ժամանակակից արվեստին, որտեղ ներկայացված են 1939 թվականից սկսած աշխատանքներ։ Բացվել է 1965 թվականի մարտին` բնանկարիչ և գրաֆիկական նկարիչ, ֆրանսիական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Ջորջ Ռուոի ներկայացրած աշխատանքներով։ 1983 թվականին թանգարանը փոխել է իր կարգավիճակը` դառնալով անկախ կորպորացիա, որը ղեկավարում է Տնօրենների խորհուրդը։ Նախքան իր ներկայիս կարգավիճակի հիմնադրումը` թանգարանը գտնվում էր երեք տարբեր վայրերում. 1964-1965 թվականներին Վիլ-Մարսի առևտրային համալիրի հրապարակում, 1965-1968 թվականներին Դյուֆրեն ամրոցում, 1968-1992 թվականներին Միջազգային գեղարվեստական թանգարանում Էքսպո-67 և Սիթի-դյու-Հավր։ 1992 թվականին թանգարանը տեղափոխվեց քաղաքի կենտրոնը` Արվեստների Պալատ (Place des Arts): Թանգարանը համարվում է Քվեբեկի ամենամեծ մշակութային համալիրի մասը, որում համադրվում է ներկայացումը, փորձարարական թատրոնը, ժամանակակից պարերը, երաժշտությունը և կերպարվեստը[1]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանային ցուցանմուշները և ժամանակավոր ցուցադրումները զբաղեցնում են 8 պատկերասրահ 2500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1500 հեղինակների 7 հազար աշխատանքներ Քվեբեկից, Կանադայի այլ գավառներից, ինչպես նաև` արտասահմանից։ Հավաքածուում ներկայացված են քանդակներ, նկարներ, լուսանկարներ, ինստալիացիներ և մեդիաարվեստներ։ Հավաքածուի հետաքրքրությունը համարվում են Պոլյա-Էմիլյա Բորդյուայի գլուխգործոցները։ Նաև ներկայացված են Լուիզա Բուրժուայի, Վիկտոր Վազարելիի, Ջեյմս Թարելայի, Ալֆրեդո Ջարայի, Բիլ Վիոլի և այլ հայտնի հեղինակների գործերը։

Թանգարանի ղեկավարներ խմբագրել

  • Ռոբերտ Գայ, 1964-1966
  • Ժիլ Էնո, 1966-1971
  • Անրի Բարաս, 1971-1972
  • Ֆերնանդա Սեն-Մարտեն, 1972-1977
  • Լուիզա Լետոշա, 1977-1982
  • Անդրե Մենար, 1982-1985
  • Մարսել Բրիզբուա, 1985-2004
  • Մարկ Մայեր, 2004-2009
  • Մոնիկ Գոտյե (պարտականությունների կատարող), 2009
  • Փոլեթ Հանյոն, 2009 -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Canadian Encyclopedia. Musée d'art contemporain de Montréal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։