Մոնղոլական Ալթայ, լեռնային համակարգ ՄԺՀ-ում և Չինաստանում։ Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ․ մոտ 1000 կմ, լայնությունը՝ 150—300 կմ։ Առավելագույն բարձրությունը 4362 մ է (Մունխ Ւյայրխան ուլա լեռ)։ Բաղկացած է տեկտոնական հովիտներով մասնատված մի քանի զուգահեռ լեռնաշղթաներից։ Գագաթները սարավանդաձև են, կատարային մասերում կան կառային և կախված սառցադաշտեր (ամենամեծը Պոտանինի սառցադաշտն է)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, պորֆիրներից, պորֆիրիտներից և գրանիտներից։ Նախալեռներում տարածված են կիսաանապատներն ու անապատները, ավելի բարձր՝ լեռնային տափաստանները, հյուսիսային լանջերին՝ փշատերև անտառները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 703 CC-BY-SA-icon-80x15.png