Մոնթե Մելքոնյանի հուշարձան (Դիլիջան)
Մոնթե Մելքոնյանի հուշարձան, գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տարածքում։ Տեղադրվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին։ Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան։
Մոնթե Մելքոնյանի հուշարձան | |
---|---|
Մոնթե Մելքոնյանի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Դիլիջան, Տավուշի մարզ |
Գտնվում է | ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տարածքում |
Բարձրություն | մոտ 5 մ |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Հիմնադրում | 2017 |
Շինարարության սկիզբ | 2014 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Պատմություն
խմբագրելՄոնթե Մելքոնյանի հուշարձանը ստեղծվել է երեք տարում։ Սկզբնապես նախատեսված էր, որ այն պետք է տեղադրվի Երևանի Աջափնյակ համայնքում, որտեղ պետք է կառուցվեր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը։ Սակայն քանի որ վարժարանը տեղափոխվեց Դիլիջան, որոշվեց արձանը ևս տեղափոխել այնտեղ[1]։
Արձանը նվիրված է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին։ Այն քանդակված է Արցախից բերված կարծր քարից, բարձրությունը մոտ 5 մետր է։ Հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը[2]։
Բացում
խմբագրելՄոնթե Մելքոնյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 21-ին։ Այն նվիրվել է Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին[3]։ Բացմանը մասնակցել և խոսք է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[4]։ Արարողությանը մասնակցել են ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր։ Ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Լավագույն ուղին ընտրած երիտասարդների համար Դիլիջանում ստեղծվել են լավագույն պայմանները».
- ↑ «ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈՒ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ».(չաշխատող հղում)
- ↑ «Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը».
- ↑ «Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ».