Մոմչիլո Գավրիչ

Առաջին համաշխարհային պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցը

Մոմչիլո Գավրիչ (սերբ.՝ Момчило Гаврић; մայիսի 1, 1906(1906-05-01), Trbušnica, Լոզնիցա, Սերբիա - ապրիլի 28, 1993(1993-04-28), Սերբիա և Չեռնոգորիա), Առաջին համաշխարհային պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցը[1][2][3]։

Մոմչիլո Գավրիչ
սերբ.՝ Момчило Гаврић
մայիսի 1, 1906(1906-05-01) - ապրիլի 28, 1993(1993-04-28) (86 տարեկան)
ԾննդավայրՏրբուշնիցա, Սերբիայի Թագավորություն
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Խորհրդային Հանրապետություն
ՔաղաքացիությունՍերբիա Սերբիա
Հարավսլավիա Հարավսլավիա
Կոչումկրտսեր սերժանտ
Զորամասհրետանի
ՊաշտոնԴրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունQueen Elizabeth's Grammar School?
Պարգևներ
Շքանշան «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» և Memorial medal for the withdrawal of Serbian army through Albania

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տրբուշնիցայում, Լոզնիցի մոտակայքում, Գուչևո լեռան լանջին, եղել է Ալիմպիայի և Ելենա Գավրիչեի ընտանիքի տասնմեկ երեխաներից ութերորդը[1][4]։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Մոմչիլո Գավրիչը և մեկ այլ զինվոր մայոր Տուկովիչին զեկույց տալուց: 1916 թվական

1914 թվականի օգոստոսի սկզբներին 42-րդ խորվաթական դիվիզիայի ավտրո-հունգարական զինվորները սպանել են նրա հորը, մորը, տատիկին[2], երեք քույրերին և չորս եղբայրներին[3][5]։ Իսկ նրա տունը հրդեհել են։ Մոմչիլոն ողջ է մնացել, քանի որ տանը չէր, երբ հարձակումը տեղի էր ունեցել. հայրը նրան ուղարկել էր իր հորեղբոր մոտ[2]։

Մնալով առանց տան ու ընտանիքի, Մոմչիլոն հասավ Դրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գնդի սերբյան բանակ, կանգնելով այդ ժամանակ Գուչևոյի մոտակայքում[4]։ Մայոր Ստեֆան Տուկովիչը, Դիմիտրիա Տուկովիչի եղբայրը, ընդունեց Գավրիչին իր ենթակայության տակ, իմանալով այն բանի մասին, թե ինչ է պատահել նրա հետ, և նշանակեց Փոքրիկ Միշկովիչ, իր զինվորներից մեկին դնելով Գավրիչին, որպես խնամակալ[3][4]։ Այդ նույն երեկոյան նա իրականացնում է իր վրեժը, իր ջոկին ցույց տալով ավստրո-հունգարացիների գտնվելու վայրը, և նաև մասնակցեց հրաձգությանը, ինչպես ավելի ուշ պատմել է իր որդին՝ Բրանիսլավ Գավրիչը հարցազրույցներից մեկում[2]։

8 տարեկան հասակում Ցերեի ճակատամարտի ժամանակ նրա կոչումը բարձրացավ և դարձավ կապրալ, իր ստորաբաժանման հրամանատարը և ստացավ ռազմական հագուստ[6]։

Երբ իր ստորաբաժանումը մեկնեց Սալոնիկ, մայոր Տուկովիչը ուղարկեց նրան հունական Ամինտեո, որտեղ նա էքստեռից տեղափոխվեց սկսնակ ուսուցման համապատասխան չորրորդ դասարան[4]։

Կայմակչալանում, վոյեվոդա Ժիվոչին Միշիչը շոկի է ենթարկվել, երբ տեսել է խրամատում կանգնած զինվորական հագուստով տասամյա տղային։ Մայոր Տուկովիչը բացատրեց նրան դրությունը. որ Գավրիչը նրանց հետ է եղել Ցերեի ճակատամարտում և որ նա սովորել է ռազմական կարգապահություն և ստացել է վնասվածք ստորաբաժանումում կանգնելու ժամանակ[2]։ Միշիչը դրանից հետո Գավրիչի պաշտոնը բարձրացրեց և նրան արժանացրեց կրտսեր սերժանտի կոչմանը, որի հրամանը տրվել է ողջ դիվիզիայի առաջ[2][4][6]։

Հետպատերազմյան կյանք խմբագրել

Բելգրադն ազատելուց հետո մայոր Տուկովիչը համոզված էր, որ Գավրիչը կստանա օգնություն բրիտանական առաքելությունից, որոնք օգնում էին երեախաներին, ովքեր որբ էին մնացել Սերիբիայի պատերազմի պատճառով։ Նա մեկնել է Անգլիա և իր կրթությունը ավարտել է Ֆավերշեմում գտնվող Հենրի Ռեյթի դպրոցը, Կենտ (ներկա պահին միացվել է Ելիզաբեթ թագուհու գիմնազիային, Ֆավերշեմ), որը ավարտել է 1921 թվականին[4]։ Նա այդ նույն տարում վերադարձել է Սերբիա, այն բանից հետո, երբ Սերբիայի փոխնախագահ` Նիկոլ Պաշիչը խոստացել էր Սերբիա վերադարձնել բոլոր որբ երեխաներին։ Տրբուշնիցում նա վերամիավորվել է իր երեք եղբայրներին, ովքեր 1914 թվականին ապրել էին իրենց ծնողների սպանությունը[2]։

Նրա որդու` Բրանիսլավի խոսքերով, Մոմչիլո Գավրիչը 1929 թվականին օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել, այդ ժամանակ աշխատելով Շաբացում և Բելգրադում. երբ նա հասավ չափահաս տարիքի և հայտնվեց Սլավոնական Պոժեգայի ռազմական շտաբներում, հայտնեց, որ պատերազմական տարիներին արդեն ծառայել էր բանակում։ Նա նաև ասաց, որ նա վիրավորվել է և ստացել է ալբանական հիշարժան շքանշան։ Այդուհանդերձ հարավսլավիական թագավորության բանակի էթնիկական խորվաթը փորձել է ստիպել Գավրիչին խոստովանություն ստորագրել, որ նա սուտ հայտարարություն է տվել։ Նա հրաժարվել է և ընկել բանտ, որտեղ անցկացրել է երկու ամիս[2]։

Հերթական ռազմական ծառայության ժամանակաշրջանից հետո նա վերադարձավ Բելգրադ, որտեղ սովորեց գրաֆիկական դիզայն և ստացել է վարորդական իրավունք։ Այդ ժամանակներում նա ամուսնացել է Կոսարա անունով մի աղջկա հետ, որի հետ միասին էլ աշխատել է «Վապա» դրամապանակային գործարանում[2]։

Բրանիսլավ Գավրիչը նաև պատմեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրկնակի անգամ հայտնվել է գերմանացի օկուպացիոն զորքերի բանտում։ Պատերազմից հետո, 1947 թվականին, ՕԶՆԱ-ն ձերբակալեց նրան, որպեսզի հաստատվի, որ ալբանացիները չեն եղել սերբերի եղբայրները, և այն խոսքից, որ նա «զգացել է այդ եղբայրությունը 1915 թվականին, երբ նրանք սպանել են մեզ», այդ ժամանակներում էլ Հարավսլավիայի և Ալբանիայի առաջնորդները (Իոսիպ Բրոզ Տիտոն և Էնվեր Հոջան) մտերմիկ ընկերներ էին եղել[2]։

1987 թվականին Գավրիչը նկարահանվել է վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր ծառայության մասին[6]։

Մոմչիլո Գավրիչը մահացել է 1993 թվականին Բելգրադում[2][4]։ Նրա պատվին հուշարձանը տեղադրվել է Կորֆու կղզում և Լոզնիցում գտնվող Յադրա Թանգարանում[7]։ 2014 թվականին նրա անվամբ անվանել են Լոզնիցայի փողոցներից մեկը[8]։ 2015 թվականի ապրիլի 2-ին սերբյան կառավարությունը հայտարարեց այն բանի մասին, որ Գավրիչի հուշարձանը կտեղադրվի նաև Բելգրադում[9]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Zaboravljen najmlađi kaplar Momčilo Gavrić». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Momčilo Gavrić — najmlađi vojnik Prvog svetskog rata («Večernje novosti», 31 August 2013)
  3. 3,0 3,1 3,2 «Najmlađi kaplar na svetu». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Srpski biografski rečnik, vol II. Budućnost. 2004. էջ 601.
  5. Wenzel, Marian; Cornish, John (1980). Auntie Mabel's war: an account of her part in the hostilities of 1914-18. Allen Lane. էջ 112.
  6. 6,0 6,1 6,2 Momčilo Gavrić, najmlađi podnarednik u istoriji ratova [Momčilo Gavrić, youngest Lance Sergeant in the history of warfare] (Serbian). SFR Yugoslavia: RTB (RTS). 1987.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Pajić, Slobodan. «Zaboravili znamenite ličnosti Jadra». Blic. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  8. Pajić, Slobodan (2014 թ․ օգոստոսի 18). «Najmlađi kaplar na svetu dobio ulicu u Loznici». Blic Online. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Radisavljević, Dijana (2015 թ․ ապրիլի 2). «Beograd će dobiti spomenik Momčilu Gavriću, najmlađem vojniku Prvog svetskog rata». Blic Online. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոմչիլո Գավրիչ» հոդվածին։