Դոկտոր Մոհամմադ Ալի Մոջթահեդի Գիլանին (պարս.՝ محمدعلی مجتهدی گیلانی, սեպտեմբերի 23, 1908(1908-09-23), Լահիջան, Գիլան, Իրան[1] - հուլիսի 1, 1997(1997-07-01)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]) իրանցի համալսարանի պրոֆեսոր և Թեհրանի Ալբորզ հեղինակավոր միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել։

Մոհամմադ Ալի Մոջթահեդի
محمد علی مجتهدی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1908
ԾննդավայրԼահիջան Իրան Իրան
Մահացել էհուլիսի 1, 1997
Մահվան վայրՆիս Ֆրանսիա Ֆրանսիա
ՔաղաքացիությունԻրան, Ֆրանսիա
Ազգությունպարսիկ
ԿրթությունԼիլի համալսարան
Սորբոնի համալսարան
ՄասնագիտությունՄաթեմարիկա
մեխանիկական ճարտարագիտություն
ԱշխատանքԱլբորզ դպրոց
Շարիֆ համալսարան
ԱշխատավայրԹեհրանի համալսարան
ԱմուսինՍուզան Վան Դեն Օստանդ

Նա հիմնադրել է Շարիֆ համալսարանը (ի սկզբանե՝ Արիամեհր տեխնոլոգիական համալսարան) և Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի (այժմ՝ Ամիր-Քաբիր տեխնոլոգիական համալսարանի) դեկանն է եղել։

Կենսագրություն խմբագրել

Մոջթահեդին ծնվել է 1908 թվականի սեմպտեմբերի 22-ին Կասպից ծովի մոտ գտնվող Իրանի Գիլան նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Լահիջանում։ Երբ երկու տարեկան էր, մայրը քրոջը ծննդաբերելուց հետո սեպսիսով է վարակվում և մահանում։

Այս տարիներին, Իրանի քաղաքներից քչերն միջնակարգ դպրոց ունեին, և երբ Մոջթահեդին տարրական դպրոցը վերջացրեց, իր կրթությունն ավարտված էր թվում։ Տարիներ տևեց մինչ հորը համոզեց, որ տասնյոթ տարեկանում իրեն թույլ տա Թեհրան գնա, որպեսզի 1931-ի մայիսին, քսաներկու տարեկանում, կարողանա ավարտի միջնակարգ դպրոցը։

1930 թվականների Իրանը սակավաթիվ առիթներ էր առաջարկում կրթությունը շարունակելու համար։ Իրանի խորհրդարանն այդ ժամանակ օրենք էր անցկացրել, ըստ որի երկրի 100 ամենատաղանդավոր միջնակարգն ավարտած ուսանողներին տրամադրվում էր կրթաթոշակ և նրանք ուղարկվում էին արտասահման՝ կրթություն ստանալու։ Ըստ օրենքի, այդ առիթն ընծայվում էր միայն բժշկություն, ճարտարագիտություն, գիտություն, և կրթություն սովորելու համար։ Ընտրվելու քննությունները խիստ մրցակցային էին, սակայն Մոջթահեդին հաջողում է քննություն տալ 1931 թվականին և ընդունվել։ Ապա նա ճամբորդում է Ֆրանսիա, որպեսզի ուսումը շարունակի Լիլի համալսարանում։ Բակալավրիատն ավարտում է 1935 թվականին, ապա մեկնում Փարիզ՝ Սորբոնում ասպիրանտուրա ստանալու համար, որն ավարտում է 1938 թվականին, և Իրան վերադառնում նորապսակ կնոջ հետ։

Գործունեություն խմբագրել

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, միանում է Թեհրանի համալսարանի տեխնիկական անձնակազմին, և այնտեղ մաթեմատիկա դասավանդում։ 1944 թվականին Ալբորզ դպրոցի տնօրեն է նշանակվում։ Նշանակումից անմիջապես հետո սկսում է դպրոցը վերակառուցել՝ քայլ առ քայլ ստեղծելով հեղինակավոր մի ինստիտուտ, որն իր տեսակի ամենալավերին էր հավասար։

Նախ վերանայում է ընդունելության կարգը, որպեսզի միայն ամենալավ և ամենատաղանդավորը կարողանան մուտք գործել՝ անկախ ընտանեկան կապերից և եկամտից։ Ապա անձամբ ընտրում է ամենապայծառ ուսուցիչներին, որոնցից շատերը համալսարանի դասախոսներ էին բարձրագույն կրթությամբ, և երկրում ստեղծում ամենալավ ուսումնական անձնակազմերից մեկը։ Նախքան իր պաշտոնավարումը, ուսուցիչներից ու աշակերտներից շատերը լաբորատորիայի հասանելիություն չունեին, և գիտության դասավանդումը սահմանափակված էր տեսությամբ՝ տեքստից։ Իր նշանակալի ձեռքբերումներից մեկն այն էր, որ դպրոցը հագեցրեց լաբորատորիաներով, և լաբորատորիայի պահանջը գիտության ուսումնական ծրագրի մաս դարձրեց։ Եվ վերջում, դպրոցի շենքը վերակառուցեց՝ ավելացրեց նոր գրադարան և նահանգներից եկող աշակերտների համար նոր հանրակացարան։

Ալբորզի համբավը տարածելու հետ մեկտեղ աճեց Մոջթահեդիի անունը որպես մանկավարժ։ 1961 թվականին նշանակվել է Շիրազի համալսարանի (հայտնի է նաև որպես Փահլավի համալսարան) նախագահության պաշտոնում։ Այս պաշտոնում, և որպես համալսարանի նախագահի իր հետագա պաշտոններում նա մնաց Ալբորզի տնօրենը։

Շիրազի համալսարանում նրա պաշտոնավարումը կարճ էր։ Մեկ տարի անց նա հրաժարական տվեց, երբ այն ժամանակվա վարչապետ Ալի Ամինին չեղյալ հայտարարեց համալսարանական հիվանդանոցում բրիտանացի բժշկին չարաշահումների պատճառով աշխատանքից հեռացնելու որոշումը։ Չնայած համառորեն անկախ մտածող մարդու իր աճող համբավին, կարճ ժամանակ անց նա նշանակվեց խնդիրների մեջ հայտնված Թեհրանի պոլիտեխնիկական քոլեջի նախագահ։ Թեև նա բարձր արդյունավետություն ունեցավ ուսումնական պլանի բարելավման գործում, նրա պաշտոնավարումը կրկին կարճ էր։ Երեք տարի հետո նա հրաժարական տվեց, երբ հոգաբարձուները, իր առարկություններին դեմ, որոշեցին Պոլիտեխնիկը ճարտարագիտական քոլեջից վերածել տեխնիկների դպրոցի։ Սակայն ծրագիրը երբեք չիրականացավ՝ մինչ քոլեջը լքելը Մոջթահեդիի ջանքերի շնորհիվ։

Շուտով Մոջթահեդին կրկին կանչվեց ծառայության, այս անգամ Շահի կողմից՝ դառնալու նոր Արիամեհրի համալսարանի (այժմ՝ Շարիֆ համալսարան) ռեկտոր. հաստատություն, որը նա պետք է զրոյից կառուցեր և որի համար աշխատակազմ ձևավորեր։ Այն պետք է գործունեությունն սկսեր մեկ տարուց պակաս ժամկետում։ Նա կապ հաստատեց մեծ թվով արտասահմանում սովորող և ուսանած և հաջողություններ ձեռք բերած ուսանողների հետ, որպեսզի Իրան վերադառնան և դասավանդեն համալսարանում։ Թեև համալսարանը ժամանակին կառուցվեց, և նրան հաջողվեց հավաքագրել մեծ թվով դասախոսներ, որոնցից շատերը նախկին Ալբորզի ուսանողներ էին, ովքեր իրենց ոլորտներում հաջողության էին հասել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, կարճ ժամանակ անց նրան փոխարինեց մեկը, ում նա առանց բացատրության համարում էր ավելի քիչ որակավորված քան ինքը։ Հավանական է այս որոշման հետ կապ է ունեցել Շահի կյանքի դեմ մահափորձը։ Նա հեռացավ Արիամեհրից՝ դառը հիասթափված և ապշած իր պաշտոնանկության պատճառներից։ Իր հուշերում իր աշխատանքը Արյամեհրում նշում է որպես իր ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ հիասթափությունը։

Նա կրկին ու կրկին վերադարձավ Ալբորզ որպես իր ապաստան, երբ այլ տեղերում սկզբունքային հարզերի շուրջ բախումներ էր ունենում։ Օրինակ՝ 1968 թվականին նշանակվեց Ազգային (Մելի) համալսարանի ռեկտոր, որտեղ նկատեց երկու դեկանների կողմից լուրջ անօրինականության երկու դեպքի. մեկը՝ սեռական չարաշահում, մյուսը՝ ֆինանսական։ Նրա որոշումը իրավախախտ դեկաններին անհապաղ աշխատանքից ազատելն էր։ Բայց ի զարմանս իրեն, հոգաբարձուների խորհուրդը հրաժարվեց ընդունել նրա որոշումը։ Կրկին, փոխզիջման փոխարեն, նա հրաժարական տվեց, այս անգամ կենտրոնանալով բացառապես Ալբորզի վրա, որտեղ նա շարունակեց որպես տնօրեն մինչև Իսլամական հեղափոխությունը։

Նրա ուսանողները հիշում են իր անսասան նվիրվածությամբ գերազանցության հանդեպ, որը նա պահանջում էր իրենից և նրանցից, և հանդեպ նրանց բարօրության, որը նա պահպանում էր նույնիսկ իրեն ռիսկի ենթարկելով։

1979 թվականի փետրվարյան իսլամական հեղափոխությունից հետո դոկտոր Մոջթահեդին իր նոր հանգամանքներն անպաշտպաներլի համարեց և խնդրեց իր ընկերոջն ու նախկին գործընկերոջը՝ վարչապետ Մեհդի Բազարգանին, որպեսզի թույլ տան իրեն թողնել իր տնօրինության պաշտոնը Ալբորզում։

Որոշ ժամանակ հետո կնոջ հետ տեղափոխվեց Ֆրանսիայի Նիս քաղաք։ Մահացավ 1997 թվականին և թաղվեց նույն տեղ, երբ կինը թույլ չտվեց աճյունն Իրան վերադարձնեն։

Անձնական խմբագրել

Համալսարանում սովորելիս, հանդիպում և ամուսնանում է ֆրանսիացի Սուզան Վան Դեն Օսթանդի հետ։ Նրանք Իրան են գալիս 1938-ի սեպտեմբերին։ Տարիներ հետո, իր երիտասարդ ավարտողներին, որոնք արտասահման էին մեկնում ուսանելու, իր բաժանման խորհուրդը հետևյալն էր. «Առաջինը՝ օտար կնոջ հետ չամուսնանաք, քանի որ քեզ և իրեն թշվառացնելու եք։» Այս քանի բառը ցույց էին տալիս այն դժվարություններնը, որոնց հետ Մոջթահեդին և իրոք շատ երիտասարդ իրանցիներ որոնք դրսում ոչ-իրանցիների հետ էին ամուսնացել, առերեսվեցին Իրան վերադառնալուց հետո։ Ամուսնական կյանքի սովորական սթրեսները միանգամայն խոշորացվում էին լեզվական և մշակութային խոչընդոտների ներքո։ Քանի դեռ այս ամուսնություններից շատերն ապահարզանով ավարտվեցին, Մոջթահեդու ամուսնությունը գոյատևեց, սակայն իր կյանքը որպես դաստիարակ մնաց իր հիմնական սերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Habib Ladjevardi. «Extracts from Memoirs of M.A. Mojtahedi - edited by Habib Ladjevardi (IBEX Publishers)». Վերցված է 20220526-ին.
  • Habib Ladjevardi. «Mohammad-Ali Modjtahedi. Interview recorded by Habib Ladjevardi, 2, 3, 4 May 1988, Medford, Massachusetts». Վերցված է 20220526-ին.
  • Իրանի խորհրդարան. «آیین نامه اعزام محصل به خارجه». Վերցված է 20220526-ին.(չաշխատող հղում)